• Latest news

Կինը 19 կգ նիհարել է հացից եւ կարագից հրաժարվելուց հետո

15 մայիսի, 2019  09:43

Մեծ Բրիտանիայից 45-ամյա Դաունի Դիկին, որը կշռում էր մոտ 120 կգ, հրաժարվել է կարագահացից եւ նիհարել 19 կիլոգրամով:

Belfast Live լրատվական պորտալը հայտնում է, որ ծագումով Հյուսիսային Իռլանդիայի Բալինահինչ քաղաքից Դաունին ավելորդ քաշի պատճառով մի ամբողջ շարք առողջական խնդիրների է բախվել. նրա մոտ հայտնաբերվել է ծնկահոդի արթրիտ, ձեռքերի եւ ոտքերի հոդերի ռեւմատոիդ արթրիտ: Այս բոլոր խնդիրների պատճառով նա մեծ դժվարությամբ էր տեղաշարժվում:

Դաունին որոշում է նիհարել եւ միանալ աջակցության խմբին, որտեղ գեր մարդկանց օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նա փոխել է իր կենսակերպը եւ հրաժարվել սիրելի մթերքներից՝ հացից ու կարագից: Դիկի խոսքով՝ ակումբի մշակած սնվելու ծրագրի գլխավոր առավելությունը ճկունությունն է: Մասնակիցները չեն օգտագործում «սննդակարգ» բառը եւ նախապատվություն են տալիս տանը պատրաստված առողջ սնունդին:

«Երբ հանդիպման ես գնում, պարտադիր չէ կանգնել բոլորի առջեւ եւ խոսել մեկ շաբաթում հավաքած կիլոգրամների մասին: Ամեն ինչ ըստ ցանկության է»,- ասել է Դաունին:

Դաունին առայժմ 19 կգ է նիհարել: Նա հիմա հագնում է 4 չափսով ավելի փոքր զգեստներ, քան նախկինում՝ մինչեւ նիհարելը: Ավելին, նրա խոսքով, վերադարձրել է ինքնավստահությունը եւ բարելավել առողջությունը: Հիմա նա հաճույքով է այցելում հագուստի խանութներ եւ հանդերձանք գնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել