• Latest news

Ասպիրինը կարող է բարձրացնել ներգանգային արյունահոսությունների վտանգը. ուսումնասիրություն

16 մայիսի, 2019  23:48

Ասպիրինը բարձրացնում է ներգանգային արյունահոսությունների վտանգը: Նման հավանականությունն առկա է դեղերի ցածր դոզաների ընդունման դեպքում՝ սրտանոթային հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար:

Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի եւ Թայվանի մի քանի կլինիկական գիտական կենտրոնների մասնագետները:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են ավելի քան 42-74 տարեկան 130 հազար մարդու մասնակցությամբ 13 հետազոտությունների տվյալներ: Փորձի բոլոր մասնակիցները ընդունել են ասպիրինի ցածր դոզաներ կամ պլացեբո սրտի եւ անոթների հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար:

Պարզվել է, որ ասպիրինի ընդունումը միջինում 17 տոկոսով բարձրացնում է ներգանգային արյունահոսությունների վտանգը (պլացեբոյի համեմատ):

Ընդ որում վտռանգի ամենաբարձր աստիճանը հայտանբերվել  ասիական ծագմամբ, ինչպես նաեւ 25-ից ցածր մարմնի զանգվածի ինդեքս ունեցող մարդկանց մոտ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Neurology ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել