• Latest news

Ի՞նչն է նպաստում օրգանիզմի արագ ծերացմանը. գիտնականները սպասելի պատասխան են տվել

15 մայիսի, 2019  17:28

Սթրեսի պատճառով ԴՆԹ-ն սովորականից 6 անգամ ավելի հաճախ է ծերանում, պարզել են ամերիկացի գիտնականները: Ինչպես եւ սպասվում էր, լարված աշխատանքը եւ ուսումը, որոնք նպաստում են սթրեսին, առաջացնում է քրոմոսոմի ծայրերի երկարության կրճատում եւ բջջային ծերացում:

Intern Health Study հետազոտությանը, որն անցկացվել է Միչիգանի համալսարանում, մասնակցել է ինտերնատուրայում սովորող 250 երիտասարդ բժիշկ: Մասնագետները մինչեւ ուսումը եւ դրանից հետո չափել են քրոմոսոմի ծայրերի երկարությունը, որոնք բջիջների բաժանման ժամանակ ԴՆԹ-ն պաշտպանում են վնասվածքներից:

Քրոմոսոմի ծայրերը համարվում են բջջային ծերացման ինդիկատորներ, քանի որ կյանքի ցիկլի ավարտին մոտեցող բջիջների մոտ դրանց երկարությունը նվազում է:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ լարված աշխատանքի ժամանակ ԴՆԹ-ի ծերացումը մոտ 6 անգամ արագանում է: Ընդ որում բացասական ազդեցությունը կախված է ուսման շարունակականությունից:

Գիտնականների խոսքով՝ նման կապ կարող է հայտնաբերվել  ոչ միայն երիտասարդ բժիշկների, այլեւ այլ մասնագիտությունների մարդկանց մոտ, ինչպես նաեւ այն իրավիճակներում, երբ մարդը մի քանի շաբաթ կամ  ամիս  երկարատեւ սթրեսի է ենթարկվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է