• Latest news

Սեքսոպաթոլոգ. «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի շուրջ սկանդալը փոթորիկ է մեկ բաժակ ջրում

15 մայիսի, 2019  13:20

«Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի շուրջ սկանդալը փոթորիկ է մեկ բաժակ ջրում։ Այսպիսի կարծիք է հայտնել բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը մայիսի 15-ի մամուլի ասուլիսում։

Փորձագետը նշել է, որ նման գրքույկներ Հայաստանում առաջ էլ են հրատարակվել, բայց ոչ ոք դրանց վրա այսպիսի ուշադրություն չի դարձրել։ Շահրամանյանը նշել է, որ մինչ այս կամ այն գիրքը, որն ավելի վաղ հրատարակվել է արտասահմանում,  հայերեն թարգմանելն արժեր հաշվի առնել այդ թվում նաեւ ազգային մենթալիտետի առանձնահատկությունները։ Նրա խոսքով՝ նման ուսումնական ձեռնարկի վրա աշխատանքին կարող են ներգրավվել նաեւ տեղի մասնագետները, որոնց մասնակցությամբ կարելի է կազմակերպել փորձագիտական քննարկումներ եւ ընտրել ճիշտ մեթոդաբանական մոտեցում։

Ինչպես նշվեց, սեռական դաստիարակության մասին տեղեկությունն արժե հասցնել մանկական լսարանին չափազանց զգույշ, ինչը թույլ կտա խուսափել անցանկալի հետեւանքներից։ Օրինակ, «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքում, որը նախատեսված է 3-6 տարեկան երեխաների համար, նշվում են գրգռման գոտիները։ Շահրամանյանի կարծիքով՝ այսպիսի վաղ տարիքում  երեխայի ուշադրությունը սեւեռել այդ ասպեկտների վրա չարժե։ «Նման հարցերը պետքէ նշվեն հենց ծնողների կողմից երեխայի դաստիարակության ժամանակ»,- ասել է նա։

Դեռահասային տարիքում տվյալ առաքելությունը կարող է իր վրա վերցնել դպրոցը, սակայն հայկական դպրոցներում առողջ ապրելակերպի դասավանդման մակարդակը  ցավալի վիճակում է:

Հաճախ այդ առարկան դասավանդում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները, մինչդեռ, ինչպես ընդգծվեց, տվյալ հարցում մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտություն կա:

Բացի այդ, ուսուցիչը պետք է որակյալ ուսումնական նյութ ունենա:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Երեւանում տապալվել էր «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի շնորհանդեսը: Մի խումբ մարդիկ խոչընդոտել էին միջոցառման անցկացմանը՝ պնդելով, որ գիրքն ուղղված է հայկական ավանդական ընտանիքի դեմ:

Մինչ այդ սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար Զարուհի Բաթոյանը նշել էր, որ գրքում բացակայում է այլասերվածության քարոզումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է