• Latest news

Տղամարդու ստամոքսից ավելի քան 100 մեխ են հեռացրել (ֆոտո)

15 մայիսի, 2019  15:27

Հնդկաստանի 43-ամյա բնակիչ Բխոլա Շանքարը ողջ է մնացել այն բանից հետո, երբ 116 մեխ է կուլ տվել, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը գերազանցել է 5 սմ-ն:

Անգամ հոսպիտալացման շրջանում տղամարդը իրեն չի զրկել մետաղի եւ մետաղալարերի կտորների օգտագործումից:

The Daily Mail-ը հաղորդում է, որ բժիշկները Բխոլային հոգեպես անառողջ են ճանաչել եւ նրա մոտ շիզոֆրենիա ախտորոշել:

Պացիենտն ինքն էլ չի կարողացել բացատրել, թե ինչու է ոչ ուտելի առարկաներ կուլ տվել: Հայտնի է միայն, որ նման արտասովոր սննդակարգը նա գաղտնի է պահել ընտանիքից:

Բարեբախտաբար մեխերը չեն վնասել նրա ներքին օրգանները: Բժիշկները նշում են, որ հակառակ դեպքում հետեւանքները կարող են ճակատագրական լինել: Հաղորդվում է, որ մեխերի հեռացման երկարատեւ վիրահատությունից հետո պացիենտն աստիճանաբար ապաքինվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել