• Latest news

Ի՞նչ է պետք իմանալ Եգիպտոս մեկնելիս անձնական օգտագործման դեղեր տեղափոխելու մասին

15 մայիսի, 2019  16:20

Հայաստանից Եգիպտոս մեկնող համաքաղաքացիներին անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի և դրանց պրեկուրսորների մուտքը Եգիպտոս խստիվ արգելվում է, իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն. պարտադիր է, որպեսզի առաջնային փաթեթավորումն ամբողջական լինի և հստակ երևա դեղի բաղադրությունը:

Երկիր մուտք գործելիս ցանկացած անձնական օգտագործման դեղ ստուգվում է Եգիպտոսի մաքսային բաժնի տեսուչների կողմից:

Հարկ է նշել, որ ներկայումս օգտագործվող դեղերի մեծ մասը հասանելի են Եգիպտոսի դեղատներում և բժշկական հաստատություններում:

Եգիպտոսում շրջանառությունն արգելված դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://moh.am/uploads/Ardirdeghericankegiptos2019%20(1).pdf

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է