• Latest news

Գիտնականները պարզել են բուհը հաջողությամբ ավարտելու ճանապարհի գլխավոր խոչընդոտը

17 մայիսի, 2019  22:37

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե բարձր կուրսերում հատկապես ի՞նչն է ուսանողներին խանգարում բուհը հաջողությամբ ավարտելուն: Մենքլեր պետական համալսարանի եւ Ռաթգերի համալսարանի կատարած հետազոտության համաձայն՝ քնի դեֆիցիտը 40 տոկոսով նվազեցնում է բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը:

Հետազոտությանը ներգրավվել է 7 հազար ուսանող, որոնք պետք է մանրակրկիտ պատմեին իրենց քնի ռեժիմի, վնասակար սովորությունների եւ հոգնածության մակարդակի մասին: Պարզվել է, որ քնի դեֆիցիտը բուհերում սովորողների շրջանում բավականին տարածված երեւույթ է, քանի որ նրանք պատրաստ են քունը զոհաբերել հանում շփումներին հատկացվող լրացուցիչ ժամանակի:

Մինչդեռ քնի դեֆիցիտը բացասաբար է ազդում սովորելու գործընթացի եւ հիշողության վրա: Դրանից բացի, քնի պակասը մեծացնում է այն հավանականությունը, որ ուսանողը դասերը բաց կթողնի հանուն քնելու: Արդյունքում նրանք, ովքեր քրոնիկական կերպով լիարժեք չեն քնել, քննական թեստերից ավելի ցածր միավորներ են ստացել, ինչը նվազեցրել է բուհն ավարտելու նրանց հնարավորությունը:

Ուշագրավ է, որ քնի դեֆիցիտի եւ առաջադիմության միջեւ համանման կապը ի հայտ է եկել հատկապես վերջին կուրսերում, ինչը, գիտնականների կարծիքով, կապված է ավելի մեծ ծանրաբեռնվածության եւ կուրսային ախատանքների մեծ թվի հետ:

Մասնագետները հիշեցնում են, որ խորհուրդ տրվող ժամանակի քանակությունը, որն օրական պետք է հատկացվի քնին, կազմում է 7-9 ժամ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Preventive Medicine by Elsevier ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է