• Latest news

Դեմենցիայի կանխարգելում. ԱՀԿ-ն ներկայացրել է առաջին խորհուրդները

16 մայիսի, 2019  13:47

Դեմենցիան՝ թուլամտությունը, դառնում է գլոբալ եւ լուրջ խնդիր հանրային առողջապահության համար. այն արդեն 50 միլիոն մարդու հիվանդությունն է դարձել։ Ամեն տարի գրանցվում են 10 մլն նոր դեպքեր, ավելին, սպասվում է, որ հաջորդ 30 տարում թուլամտությամբ տառապող մարդկանց թիվը կեռապատկվի, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում։

Թուլամտությունը հանգեցնում է հաշմանդամության եւ տարեց մարդկանց դարձնում կախյալ՝ ազդելով թե՛ պացիենտների, թե՛ նրանց հարազատների կյանքի որակի վրա։

Այսօրվա դրությամբ թուլամտության բուժման արդյունավետ միջոց գոյություն չունի, բայց կանխարգելիչ միջոցները կօգնեն հետաձգել կամ դանդաղեցնել հիվանդության առաջացումն ու զարգացումը։ ԱՀԿ նոր հրահանգում կան խորհուրդներ թուլամտության կանխարգելման մասին։

ԱՀԿ հրահանգի համաձայն՝ թուլամտության զարգացման ռիսկի թուլացումը կապված է կանոնավոր ֆիզիկական ակտիվության, առողջ ու հավասարակշռված սնվելու, ծխելուց հրաժարվելու, ալկոհոլի սպառումը նվազեցնելու, ինչպես նաեւ նորմալ զարկերակային ճնշումը, արյան մեջ խոլեստերինի եւ գլյուկոզայի մակարդակը պահելու հետ։

Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվում միջերկրածովյան  դիետայի պահպանմանը, որին պարբերաբար հետեւելը նվազեցնում է  չափավոր իմացական խախտումների եւ Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը։

Զեկույցում ընդգծվում է, որ մասնակցությունը սոցիալական կյանքին եւ սոցիալական աջակցությունը սերտորեն կապված են լավ առողջության եւ անհատական բարեկեցության հետ, բայց չկան բավականաչափ ապացույցներ, որոնք սոցիալական ակտիվությունը կապում են թուլամտության զարգացման ռիսկի նվազեցման հետ։ Դա վերաբերում է նաեւ իմացական ուսուցմանը, որը կարող է առաջարկվել տարեց մարդկանց, բայց ապացույցներ գրեթե չկան։

Հետաքրքիր է, որ ԱՀԿ-ն նախազգուշացնում է վիտամինների եւ բիոհավելումների (Е վիտամիններ, В վիտամիններ, հակաօքսիդանտներ, օմեգա-3 եւ գինկգո բիլոբա) օգտագործումից թուլամտության դեմ պայքարի նպատակով։

«Բացասական խորհուրդը, որը քարոզում է, որպեսզի մարդիկ չօգտագործեն վիտամիններ կամ բիոհավելումներ, եթե դրանց անհրաժեշտությունը բժշկական ցուցումներով չկա, ողջունվում է, եւ հարկ է հուսալ, որ դա կփրկի շատ մարդկանց փողերի իզուր վատնումից»,- նշել է Նոթինգհեմի համալսարանի Հոգեկան առողջության ինստիտուտի Ծերության եւ թուլամտության ուսումնասիրման կենտրոնի պրոֆեսոր Թոմ Դենինգը (Tom Dening)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է