Կնոջը ձկան կաշվից արհեստական հեշտոց են պատվաստել (ֆոտո)

16 մայիսի, 2019  21:24

35-ամյա Մաջուն առաջին տրանսգենդեր պացիենտն է աշխարհում, որին արհեստական հեշտոց են պատվաստել տիլապիա ձկան կաշվից։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, Մաջուն սեռը փոխելու վիրահատության է ենթարկվել 1999-ին, բայց հետագայում առաջ եկած հեշտոցային սթենոզը խաչ է քաշել սեռական կյանքով ապրելու նրա հնարավորության վրա։ Տարիներ հետո նա իմացել է, որ պրոֆեսոր Լեոնարդո Բեզերայի ղեկավարությամբ Բրազիլիայում կատարվում են նորարարական վիրահատություններ այն կանանց համար, ովքեր հիվանդությունների կամ բնածին անոմալիաների պատճառով սեռական օրգանների հետ կապված խնդիրներ ունեն։

Ապրիլի 23-ին Մաջուին նեոհեշտոցային պլաստիկա արեցին, որը ներառում էր հեշտոցի ձեւավորում հատուկ կարկասի՝ տիլապիայի ձգված կաշվի փոխպատվաստման միջոցով։ Վիրահատությունը տեւեց 3 ժամ։ Վիրաբույժների գնահատականներով՝ պացիենտը կկարողանա ապրել լիարժեք սեռական կյանքով արդեն մի քանի ամիս հետո։

Հեշտոցի ձեւավորման տեխնիկան տիլապիայի կաշվի օգնությամբ մշակվել է 3 տարի առաջ եւ հաջողությամբ կիրառվել ինը կանանց բուժելու համար, որոնք թերզարգացած հեշտոց կամ արգանդ ունեին։ Այսպես, պացիենտներից մեկի մոտ ախտորոշվել էր Մայեր-Ռոկիտանսկու-Կուստերի-Հաուզերի ախտանիշ, ինչի հետեւանքով նա արգանդ, արգանդի վզիկ եւ ձվարաններ չուներ, մեկ ուրիշն արգանդի քաղցկեղ ուներ։

Օգտագործումից առաջ տիլապիայի կաշին ախտահանվում է, ինչպես նաեւ ենթարկվում ճառագայթման վիրուսների ոչնչացման համար։ Այս գործողություններից հետո ձկան կաշին կարելի է պահել սառնարանում երկու տարի։ Տիլապիայի կաշին կիրառվում է այրվածքների բուժման ժամանակ՝ կոլագենի բարձր պարունակության արդյունքում։ Բացի այդ, այն շատ առաձգական է, ընդ որում՝ այս ցուցանիշով գերազանցում է խոզի կաշվին։ Հատկանշական է, որ սննդարդյունաբերության ոլորտի աշխատողները տիլապիայի կաշին բուժական նպատակներով տրամադրում են լրիվ անվճար։

Տիլապիայի կաշվի բուժական հատկություններով հետաքրքրվել է նաեւ ՆԱՍԱ-ն. արդեն հայտարարվել է անկշռության պայմաններում համապատասխան փորձարկումներ կատարելու պատրաստության մասին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի