• Latest news

Մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութն արդեն 5547 մարդ է ստացել  

16 մայիսի, 2019  14:17

2017 թվականի դեկտեմբերից մարդու պապիլոմա վիրուսի 4 շտամմների դեմ Գարդասիլ-4 պատվաստանյութն արդեն 5547 մարդ է ստացել:

Այս մասին ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարարության իմունոպրոֆիլակտիկայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ 1,557 մարդ պատվաստվել է մինչեւ հունվարի 29-ը, իսկ տարիքային շեմը մինչեւ 45 տարեկանը բարձրացնելուց հետո պատվաստանյութ է ստացել մոտ 4000 քաղաքացի: Ամեն օր ՄՊՎ դեմ պատվաստվում է 80-90 մարդ:

Գայանե Սահակյանի խոսքով՝ Հայաստանում Գարդասիլ-4 պատվաստանյութի շուրջ դեռեւս սարսափի եւ վախի մթնոլորտ կա, որը տարածվում է պատվաստումներին եւ այդ պատվաստանյութին դեմ մարդկանց կողմից: Չնայած դրան՝ պատվաստումը շարունակվում է եւ պատվաստանյութին վստահող մարդկանց թիվը գնալով ավելանում է:

Գայանե Սահակյանը նշեց, որ Հայաստանում այս պահին  պատվաստանյութի 29 հազար դոզա կա, որոնց պիտանելիության ժամկետը մինեւ հոկտեմբերի 13-ն է: Չօգտագործված պատվաստանյութերն, ըստ մասնագետի, երկրում ընդունված կանոնների եւ արձանագրությունների համաձայն ոչնչացվելու են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել