Կրքեր Գարդասիլի շուրջ. Ինչու՞ են մարդկանց պատվաստում մինչեւ 45 տարեկանը եւ ինչպես է հակապատվաստային շարժումն ազդում իմունոպրոֆիլակտիկայի վրա

16 մայիսի, 2019  15:15

Առողջապահության նախարարի 194А հրամանի համաձայն՝ Գարդասիլ-4 պատվաստանյութն այսօր Հայաստանում կիրառում են 45 տարեկանից բարձր մարդկանց համար, սակայն ամերիկյան FDA-ի եւ հրահանգ ներդիրի որոշ տարբերակների համաձայն՝ պատվաստանյութը նախատեսված է 9-26 տարեկան մարդկանց համար:

Այս մասին Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկումների ժամանակ ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ երկրում ակտիվորեն գովազդվում եւ առաջխաղացվում է Գարդասիլ-4 պատվաստանյութը, սակայն հարկավոր է մարդկանց դրա մասին շատ տեղեկատվություն տրամադրել՝ նրանց հնարավորություն տալով տեղեկացված որոշում ընդունել՝ պատվաստվել, թե ոչ: Իսկ 194А հրամանը Գրիգորյանը ոչ իրավաչափ է համարում:

Փաստաթղթերի մի մասում եւ խորհուրդներում ասվում է, որ պատվաստանյութը նախատեսված է 9-26 տարեկան մարդկանց համար, մյուսներում, որ այն 9 տարեկանից բարձր մարդկանց համար է՝ դրանցում վերին տարիքային շեմ չի նշվում:

Ավելին՝ Հայաստանում օգտագործվող եւ այստեղ գրանցված պատվաստանյութի հրահանգ ներդիրը, տարբերվում է:

Ինչպես նշեց Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը, բանն այն է, որ այժմ Հայաստանում օգտագործվում է մարդասիրական օգնության շրջանակում ստացված պատվաստանյութը, որն իր արտաքին տեսքով (փաթեթավորում եւ ներդիր), բայց ոչ բաղադրությամբ, մի փոքր տարբերվում է երկրում գրանցվածից:

Առողջապահության նախարարության իմունոպրոֆիլակտիկայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն իր հերթին նշեց, որ ԱՀԿ պաշտոնական դիրքորոշման համաձայն, Գարդասիլը նախատեսված է 9 տարեկանից բարձր մարդկանց համար. 9-13 տարեկան դեռահասները պլանային պատվաստում են անցնում, սակայն ցանկության դեպքում կարելի է պատվաստել նաեւ 14 տարեկանից բարձր քաղաքացիներին: Իսկ պոպուլյացիայում վիրուսի տարածման արագ կանխման համար խորհուրդ է տրվում անցկացնել այսպես կոչված Catch-up ծրագիր եւ 15 տարեկանից բարձր մարդկանց պատվաստել:

Իր հերթին «Լույս» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը նշեց, որ այն երկրներում, որտեղ Գարասիլի պատվաստման ծածկույթը առավել բարձր է, նկատվում է արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության աճ:

Նա օրինակ բերեց Ավստրալիան, որտեղ 1991-ից արվում է արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ, իսկ 20007-ից ՄՊՎ դեմ պատվաստում եւ որտեղ հիվանդացությունն աճել է: Նրա խոսքով նման իրավիճակ է նաեւ Բրիտանիայում, ԱՄՆ-ում Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում:

Ինչպես իր հերթին նշեց օնկոգինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը, քաղցկեղով հիվանդացությունն աճում է ամբողջ աշխարհում՝ տարեկան մոտ 1,5-4 տոկոսով, ուստի հիվանդացության աճը պատվաստանյութի արդյունավետության մասին ոչ մի բան չի կարող վկայել: Ավելին՝ ինչպես նշեց Հայաստանի Առողջապահության նախարարության մոր եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի ղեկավար Գայանե Ավագյանը, եթե Հայկ Այվազյանի նկարագրած իրավիճակը իրականությանը համապատասխաներ եւ կապ լիներ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության աճի ու պատվաստման միջեւ, վերեւում նշված երկրները վաղուց արդեն կվերանայեին իմունոկանխարգելման իրենց ծրագրերը եւ կդադարեին այս պատվաստանյութն օգտագործել: Մինչդեռ իրականում հակառակն է տեղի ունենում՝ պատվաստանյութն ավելի ակտիվորեն են օգտագործում, իսկ Ավստրալիան ձգտում է դառնալ աշխարհում առաջին երկրներից մեկը, որտեղ արգանդի վզիկի քաղցկեղ չի գրանցվում:

Օնկոգինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանն իր հերթին նշեց, որ Գարդասիլի թեման արդեն վաղուց դուրս է եկել մասնագիտական քննարկման շրջանակից եւ քաղաքականացվել է: Ավելին՝ Գարդասիլի եւ արգանդի վզիկի քաղցկեղի մասին մարդիկ են արտահայտվում, որոնք կա՛մ բժշկական կրթություն չունեն, կա՛մ չեն աշխատում ո՛չ գինեկոլոգիայի, ո՛չ օնկոլոգիայի ոլորտներում: Համացանցում հաճախ հրապարակվում են բացահայտ «ֆեյք» հոդվածներ, որոնք հիմնված չեն գիտական փաստերի կամ լուրջ հետազոտությունների վրա, սակայն ազդելով հասարակական կարծիքի վրա՝ կարող են երկրում իրադրության վրա լուրջ բացասական ազդեցություն ունենալ:

Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն, իր հերթին, նշեց, որ Գարդասիլի շուրջ ստեղծված իրադրությունը ազդում է ընդհանրապես իմունացման նկատմամբ բնակչության վերաբերմունքի վրա. վերջին 2 տարում պատվաստանյութերով ծածկույթի ցուցանիշը բոլոր տարիքային խմբերում նվազել է միջինը 2 տոկսով, եւ սա անչափ վտանգավոր է, քանի որ կարող է բերել պատվաստանյութով վերահսկվող հիվանդությունների բռնկումների եւ համաճարակների: Օրինակ՝ եթե նախկինում մարդկանց 97-98 տոկոսը ստանում էր պոլիոմիելիտի դեմ պատվաստում, հիմա ծածկույթի տոկոսը նվազել է մինչեւ 94 տոկոս, չնայած բնակչության պաշտպանվածության լավագույն մակարդակի ապահովման համար անհրաժեշտ է 95 տոկոսից ոչ պակաս: Եվ եթե ոչ մի բան չձեռնարկվի, գրեթե մոռացված համարվող հիվանդությունները, ինչպիսին է պոլիոմիելիտը, կարող են կրկին բռնկվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի