• Latest news

Մաքրության սերն ազդում է սեռական ակտիվության վրա. հետազոտություն

17 մայիսի, 2019  21:30

Ամերիկացի հետազոտողները հետաքրքիր կապ են հայտնաբերել մաքրություն սիրելու եւ սեռական ակտիվության միջեւ։ Ինչպես տեղեկացնում է New York Post-ը՝ հղում կատարելով ԱՄՆ 2 հազար քաղաքացիների շրջանում OnePoll-ի անցկացրած հետազոտությանը,  մաքրասերները սեքսով 10 տոկոսով ավելի հաճախ են զբաղվում, քան փնթիները։ Բացի այդ, մաքրամոլները ավելի գոհ են իրենց կյանքից թափթփվածների համեմատ։

Փորձարկվողներն իրենք իրենց դասել են երեք պայմանական կարգի՝ գերմաքրասերներ, մաքրասերներ եւ փնթիներ։ Պարզվել է, որ մաքրություն սիրողների 70 տոկոսը իրեն երջանիկ է զգում սիրային հարաբերություններում։ Բացի այդ, նրանք ավելի գոհ են իրենց կյանքում սթրեսի մակարդակից եւ իրենց երջանիկ են զգում ընտանեկան հարաբերություններում։

Գերմաքրասերների, մաքրասերների եւ փնթիների երջանկության մակարդակի հարաբերակցությունն այլ ոլորտներում այսպիսին է. աշխատանք/կարիերա՝  67, 40 եւ 38 տոկոս համապատասխանաբար, սիրային կյանք/հարաբերություններ՝ 70, 50 եւ 40 տոկոս, ընտանիք՝ 76, 57 եւ 42 տոկոս, ընտանեկան կյանք՝  70, 51 եւ 37 տոկոս, սթրեսի մակարդակ՝ 41,  24 եւ 22 տոկոս, քնի որակ՝ 53, 31 եւ 26 տոկոս, կյանք՝ 62, 39 եւ 30 տոկոս համապատասխանաբար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է