• Latest news

Մշակված մթերքները նպաստում են չափից ավելի ուտելուն եւ գիրանալուն. հետազոտություն

17 մայիսի, 2019  15:25

Մշակված սնունդի գործածումը նպաստում է չափից ավելի ուտելուն եւ ճարպակալման տարածմանը, պարզել են ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների մասնագետները: Հետաքրքիր է, որ թարմ մթերքները նման արդյունք չեն առաջացնում:

Վերահսկվող փորձարկմանը, որի մասին հրապարակվել է Cell Metabolism ամսագրում, մասնակցել է 20 մարդ, որոնց միջին տարիքը հասել է 31 տարեկանի: Յուրաքանչյուր կամավոր 2 շաբաթ նախ մշակված մթերք է ստացել, այնուհետեւ անցել է չմշակված մթերքների: Փորձարկվողները օրական 3 անգամ են սնվել, խմել են շշալցված ջուր եւ ամբողջ օրվա ընթացքում հասանելիություն ունեցել իրենց սննդակարգին համապատասխանող ուտեստների:

Մշակված սնունդը ներառել է չոր նախաճաշ, անքաշ կաթ՝ բջջանյութի, մարգարինի եւ մաֆինի (ամերիկյան կեքս) հավելմամբ: Այլընտրանքային սննդակարգը բաղկացած էր մրգերից, հատապտուղներից, ձիթապտղի յուղից եւ հունական յոգուրտից:

Պարզվել է, որ կամավորները առաջին երկու շաբաթներին օրական գործածել են 508 կիլոկալորիա ավելի շատ, քան հետազոտության հաջորդ օրերին: Նրանց քաշն ավելացել է մոտ 1 կիլոգրամով, նկատվել է նաեւ ճարպային շերտերի աճ: Սակայն նույն ժամանակահատվածում չմշակված սնունդի գործածումը առողջության ցուցանիշները նորմայի մեջ է վերադարձրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել