• Latest news

Ինչպե՞ս մեծացնել կյանքի տեւողությունը 15 տարով. գիտնականներ

18 մայիսի, 2019  16:36

Գիտնականները, կարծես, կարողացել են բացահայտել երկարակեցության գաղտնիքը: Լեսթերի համալսրանի (Մեծ Բրիտանիա) մասնագետների հետազոտության համաձայն՝ արագ քայլվածքով մարդիկ 15 տարի ավելի երկար են ապրում:


Հետազոտության շրջանակում 2006-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում վերլուծվել են 474 919 մարդկանց տվյալները, որոնց միջին տարիքը կազմել է 52 տարեկանը: Պարզվել է, որ արագ քայլվածքով կանանց կյանքի միջին տեւողությունը կազմում է 86,7-ից մինչեւ 87,8 տարի, իսկ տղամարդկանց՝ 85,2-ից մինչեւ 86,8: Այս հարաբերակցությունը պահպանվել է նույնիսկ այն դեպքում, երբ նրանք տառապել են ավելորդ քաշով:
Միաժամանակ, դանդաղաշարժ մարդկանց դեպքում պատկերն այնքան էլ հուսադրող չէ. կանանց կյանքի միջին տեւողությունը կազմել է 72,4 տարի, տղամարդկանց՝ 64,8:


Գիտնականները նշում են, որ հետազոտությունը ցույց է տալիս քայլվածքի եւ կյանքի տեւողության միջեւ համահարաբերակցությունը, եւ խոսքը պատճառահետեւանքային կապի մասին չէ: Նրանց կարծիքով՝ բժիշկները պացիենտի առողջական ընդհանուր վիճակի գնահատման համար այլ ցուցանիշների հետ միասին միաժամանակ կարող են հաշվի առնել նաեւ քայլվածքի արագությունը:


Հետազոտության արդյունքները հրապարակվել են Mayo Clinic Proceedings ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել