• Latest news

ԱՄՆ-ում երեխաների համար հակակոագուլյանտն արժանացել է հավանության

17 մայիսի, 2019  17:13

ԱՄՆ սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկման վարչությունը (FDA) թույլատրել է օգտագործել հակակոագուլյանտների կարգից առաջին դեղամիջոցը, որը նախատեսված է հատուկ երեխաների համար։ Այդ դեղամիջոցը ջրիկացնում է արյունը, եւ այն կարելի կլինի օգտագործել մեկ ամսականից բարձր տարիքի երեխաների համար թրոմբները, սրտանոթային հիվանդությունները եւ մանկական ուռուցքները բուժելիս։

Մինչեւ վերջերս այդ բոլոր դեպքերում  բժիշկները ստիպված էին օգտագործել հակակոագուլյանտներ, որոնք նախատեսված են մեծահասակների համար։ Հիմա, սակայն, FDA-ն թույլ է տվել երեխաների համար օգտագործել ֆրագմին անունով դեղամիջոցը ներարկման համար։ Այն արգելակում է ֆերմենտները, որոնք հանգեցնում են թրոմբների առաջացմանը, ինչը նվազեցնում է սրտի եւ ուղեղի կաթվածների առաջացման վտանգը։

FDA-ն իր որոշումը կայացրել է 3-ամսյա կլինիկական հետազոտությունների արդյունքներով, որոնց մասնակցել է 38 երեխա։ Ֆրագմինը բարձր արդյունավետություն է ցուցաբերել 21 փոքրիկ պացիենտների մոտ։ Միայն 7 փոքրիկ է վատացել այս դեղամիջոցի օգտագործումից, իսկ 2-ի մոտ ոչ մի փոփոխություն չի առաջացրել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է