• Latest news

Գիտնականները պատմել են, թե որ սննդակարգն է նվազեցնում կաթնագեղձի քաղցկեղից մահանալու վտանգը

19 մայիսի, 2019  17:17

Գիտնականները պարզել են, թե որ սննդակարգն է նվազեցնում կաթնագեղձի քաղցկեղից մահվան վտանգը: Համաձայն մի խումբ գիտականների հետազոտության՝ կրծքի քաղցկեղի դեպքում օրգանիզմի վրա դրական ազդեցություն ունի ցածր յուղայնությամբ դիետան: Ծավալուն աշխատանքի արդյունքները կներկայացվեն ընթացիկ տարվա հունիսի 2-ին Չիկագոյուն Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության ամենամյա ժողովի շրջանակներում:

8.5 տարի տեւած հետազոտության մեջ ներգրավվել են 50-79 տարեկան 48 835 առողջ կանայք: Փորձարկվողները բաշխվել էին երկու խմբի: Առաջին խմբի կամավորները կրճատել էին յուղոտ սննդի օգտագործումը ընդհանուր օրվա նորմայից մինչեւ 20 տոկոսով՝ ընդ որում՝ ավելացնելով օգտագործվող մրգերի, բանջարեղենի եւ հացահատիկային կուլտուրաների քանակը: Երկրորդ խմբի մասնակիցները որեւէ փոփոխություն չէին կատարել իրենց սովորական սննդակարգում:

Հետազոտության ավարտից հետո հաստատվել էր, որ, չնայած կրծքագեղձի քաղցկեղի քանակը երկու խմբերում էլ հավասար էր, առաջին խմբի մասնակիցների մոտ ցանկացած պատճառով մահվան վտանգը ցածր էր 35 տոկոսով՝ ի տարբերություն վերահսկող խմբի: Բացի այդ, հետազոտության ավարտից 20 տարի անց առաջին խմբի կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղից մահանալու վտանգը 21 տոկոսով ցածր էր:

Լոս Անջելեսի Հարբոր-ՈՒԿԼԱ բժշկական կենտրոնից բժիշկ Ռոուեն Հլեբովսկին ընդգծել է ստացված արդյունքների կարեւորությունը: Նշվում է, որ այդ ռանդոմացված կլինիկական հետազոտությունը ցույց է տալիս կապը չափավոր սննդի եւ կրծքի քաղցկեղից մահվան վտանգի միջեւ:

Գիտնականները պատրաստվում են շարունակել հետազոտությունները՝ ուշադրությունը կենտրոնացնելով երկու խմբերի մասնակիցների արյան փոփոխությունների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է