• Latest news

«Օգտակար» սմուզին նույնքան շաքար է պարունակում, որքան կրեմով 8 փքաբլիթը. հետազոտություն

20 մայիսի, 2019  11:55

Դիետիկ սմուզիի 150 գրամում պարունակվում է նույն քանակությամբ շաքար, որքան կրեմով 8 փքաբլիթում: Այսպիսի եզրակացություն է կատարել բրիտանական Mail Online-ը, որն իր հետազոտության արդյունքները հրապարակել է Daily Mail պարբերականում:

Նրանք ուսումնասիրել են 6 հանրահայտ սմուզի արտադրողների, որոնք շաքարի ցածր պարունակություն ունեն: Սմուզիի մեկ չափաբաժնում շաքարի քանակությունը կազմել է մոտ 70 գրամ, ինչպես կոկա-կոլայի մեկ բանկայում, եւ սա այն դեպքում, երբ մեծահասակները պետք է գործածեն օրական ազատ շաքարի 30 գրամից ոչ ավելի:

Սմուզիի 750 մլ-անոց որոշ բանկաներում հետազոտողները հայտնաբերել են 100 գրամից ավելի շաքար: Մեկ Krispy Kreme's Original Glazed փքաբլիթում պարունակվում է ընդամենը 12, գրամ շաքար: Իհարկե, սմուզին, միեւնույն է, փքաբլիթից օգտակար է, քանի որ պարունակում է նաեւ թե՛ վիտամիններ, թե՛ բջջանյութ, բայց շաքարի նման պարունակությունը մասնագետներին ցնցել է:

Դիետոլոգների խոսքով՝ որպես կանոն, մարդիկ ուշադրություն չեն դարձնում սմուզիի չափաբաժնի չափին եւ գնելուց առաջ չեն կարդում պիտակի վրա գրվածը: Իրականում շաքարի նման քանակությունը առողջության համար սպառնալիք է կրում եւ կարող է դառնալ այնպիսի հիվանդությունների զարգացման պատճառ, ինչպես դիաբետը կամ ճարպակալումը, ուստի այդպիսի սմուզիները ոչ մի դեպքում չի կարելի համարել «առողջ» կամ «օգտակար»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել