• Latest news

Լուսադիոդները կարող են վտանգավոր լինել տեսողության համար. հետազոտություն

20 մայիսի, 2019  13:04

Լուսադիոդի կապույտ լույսը վտանգավոր է աչքի ցանցաթաղանթի համար եւ խախտում է քնի բնական ռիթմը։ Այս մասին նախազգուշացնում են Ֆրանսիայի շրջակա միջավայրի եւ աշխատանքի, սննդամթերքների անվտանգության վերահսկողության ազգային գործակալության փորձագետները։

Երեխաները, ըստ նրանց, գտնվում են բարձր ռիսկի խմբում, չէ՞ որ նրանց  աչքերը լիովին ձեւավորված չեն։

Նման եզրահանգման գալու համար փորձագետները մասշտաբային հետազոտություններ են կատարել, որոնց արդյունքները հրապարակվել են 2010 թվականից։ Եզրահանգումը միանշանակ է. լուսադիոդները բարձրացնում են դեղին բծի՝ տեսողության կորստի անդառնալի պատճառի տարիքային դեգեներացիայի ռիսկը։ Երբեմն լուսադիոդային լամպերն առաջ են բերում գլխացավ եւ քրոնիկական հոգնածություն։ Ավելին, առանձնակի վտանգ են ներկայացնում հզոր լուսադիոդային լամպերը լուսարձակներում ու փողոցային լապտերներում։

Իսկ ահա «բջջային սարքերի էկրանների «կապույտ լույսը», հետազոտողների խոսքով,  այնքան էլ վտանգավոր չէ ցածր ինտենսիվության պատճառով։ Իհարկե, գիշերը նման սարքերից օգտվել, միեւնույն է, չարժե, քանի որ անգամ ցածր ինտենսիվության պարագայում դրանք միանշանակ խախտում են բնական ցիրկադային ռիթմը՝ մարմնի «ներքին ժամացույցը», ինչը հանգեցնում է քնի հետ կապված խնդիրների, մետաբոլիկ խնդիրների եւ անգամ քաղցկեղի առաջացման վտանգի։

Ցանկացած պարագայում, մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել լուսամփոփներ տաք սպիտակ լույսով, չէ՞ որ զտիչներն ու ակնոցները, որոնք արգելափակում են «կապույտ լույսը», չեն գործում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել