• Latest news

Կոնքի հատակի մկանների մարզումները կօգնեն կանխել էրեկտիլ դիսֆունկցիան. հետազոտություն

20 մայիսի, 2019  21:16

Կոնքի հատակի մկանների մարզումները (որոնք կոչվում են նաեւ Կեգելի մարզումներ) սովորաբար խորհուրդ են տրվում կանանց որպես անմիզապահության դեմ եւ մկանների տոնուսի պահպանման միջոց, սակայն տղամարդկանց համար դրանք պակաս օգտակար չեն. այդպիսի մարզումները կարող են հաղթահարել էրեկտիկ դիսֆունկցիան եւ վաղաժամ սերմնաժայթքումը:

Տղամարդկանց համար նախատեսված նման շատ վարժություններ կան. կարելի է միզարձակման ժամանակ այս գործընթացը մի քանի անգամ ընդհատել մկանները սեղմելով: Մեկ այլ վարժություն նախատեսում է մկանների սեղմում, որը բերում է ամորձիների բարձրացմանը:

Ջեյմս Կուկի համալսարանի գիտնականների խումբը վերլուծել է 650 տղամարդկանց տվյալները, որոնք էրեկտիլ դիսֆունկցիայի եւ վաղաժամ սերմնաժայթքման դեմ պայքարի նպատակով դիմել էին կոնքի հատակի մկանների մարզումների:

Պարզվել է, որ այս մարզումները իսկապես օգնել են. մասնավորապես, զգալի երկարատեւ արդյունքների է հաջողվել հասնել վաղաժամ սերմնաժայթքման դեմ պայքարում: Այսպես՝ տղամարդկանց 83 տոկոսը խոստովանել է, որ մարզումներն իրենց դեպքում գործուն են եղել: Մարզումները դրական են ազդել էրեկտիլ դիսֆունկցիայի 47 տոկոս դեպքերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է