• Latest news

B6-ի եւ B12-ի բարձր պարունակությամբ ԲԱՀ-երը բարձրացնում են ազդրի կոտրման ռիսկը. հետազոտություն

20 մայիսի, 2019  14:10

B6 եւ B12 վիտամիններ պարունակող ԲԱՀ-երը բարձրացնում են տարեց կանանց ազդրի կոտրման վտանգը։ Այս մասին ասվում է հետազոտությունում, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Հետազոտության շրջանակում դիտարկվել է 76 հազար բուժքրոջ առողջական վիճակը։ Գիտնականներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են կամավորների կերակրացանկի վրա. դրա վերլուծությունն իրականացվել է չորս տարին մեկ։ Փորձարկվողների ճնշող մեծամասնությունը կիրառել է երաշխավորված չափը գերազանցող B6 եւ B12 վիտամիններ։

Գիտնականները պարզել են, որ վերոնշյալ վիտամինների մեծ քանակություն օգտագործող կանանց մոտ ազդրի կոտրվածքի վտանգը 47 տոկոսով բարձր է եղել նրանց համեմատ, որոնց մոտ այդ ցուցանիշը նվազագույնն էր։

Հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Հաաքոն Մեյերը (Haakon Meyer) Օսլոյի համալսարանից նշում է, որ շատերը վիտամինային հավելումներ ընդունում են առանց բժիշկների ցուցումների։ Այնինչ ԲԱՀ-երը, որոնք մեծ քանակությամբ B6 եւ B12 են պարունակում, կարելի է առանց դժվարության ձեռք բերել դեղատներում ինտերնետով։ Հաշվի առնելով այն, որ վիտամինների բարձր չափաբաժինները կարող են առաջ բերել կողմնակի ազդեցություններ, մասնագետները խորհուրդ են տալիս ԲԱՀ օգտագործելուց առաջ խորհրդակցել բժիշկների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել