• Latest news

Գիտնականները պարզել են քնի անսպասելի օգտակարությունը

20 մայիսի, 2019  15:22

Իսրայելցի գիտնականները Բար-Իլանի համալսարանից (BIU) հետաքրքիր հայտնագործություն են կատարել. քունն օգնում է «նորոգել» գլխուղեղի նեյրոնների վնասված ԴՆԹ-ն։ Եզրակացությունն արվել է ակվարիումի դանիո-ռերիո ձկնիկների ուսումնասիրության հիման վրա, որոնք համարվում են մոդելային օրգանիզմ կենսաբանությունում։

Ձկնիկների առանձնահատկությունն այն է, որ սաղմնային վիճակում դրանք ունենում են թափանցիկ մարմիններ, ինչը հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել դրանց ներբջջային գործընթացները։ BIU-ի գիտնականները պարզել են, որ երբ նրանք արթուն են, ԴՆԹ չշտկված թերությունները կուտակվում են վերականգնման դանդաղ ընթացքի պրոցեսում։ Բայց քնի ժամանակ այդ գործընթացների արագությունը կրկնապատկվում է, ինչը բարձրացնում է ԴՆԹ վերականգնման բնական համակարգի արդյունավետությունը։

Գիտնականների կարծիքով՝ հենց այս հանգամանքով կարելի է բացատրել հոգնածությունն ու քնկոտությունը. այդ զգացողություններն առաջ են գալիս, երբ նեյրոնները կուտակում են ԴՆԹ խախտումներ այն ծավալով, որը կարող է վերականգնվել միայն քնի մեջ։

Հետազոտողները նշում են, որ  նեյրոնների ԴՆԹ վերականգնման գործընթացը քնի մեջ հաստատման կարիք ունի, ինչի համար անհրաժեշտ են հետազոտություններ կաթնասունների մասնակցությամբ։ Հնարավոր է, որ այս հայտնագործությունն օգնի բացատրել, թե ինչու բոլոր կենդանի էակները՝ սկսած մեդուզայից եւ վերջացրած մարդով, քնի կարիք ունեն։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել