Երիտասարդ կինը նիհարել է 95 կիլոգրամ ֆասթֆուդից հրաժարվելուց հետո

21 մայիսի, 2019  12:00

27-ամյա Լորա Դյուրհեյմը կարողացել է գրեթե կրկնակի նիհարել ֆասթֆուդից հրաժարվելուց հետո։ Մինչ այդ կինը 160 կիլոգրամ էր եւ օր անգամ չէր պատկերացնում առանց համբուրգերի ու քաղցր գազավորված ըմպելիքի։

Կառուցվածքով Լորային ստիպեցին զբաղվել առողջական խնդիրները. 25 տարեկանում նրան ձվարանների պոլիկիստոզ, նախադիաբետ եւ բարձր զարկերակային ճնշում ախտորոշեցին։ Նրա խոստովանությամբ՝ նա մշտապես հոգնած էր զգում, ընդունում էր հակադեպրեսանտներ եւ շատ էր քնում։ Ընդ որում՝ օրական 3-5 լիտր կոկա-կոլա էր խմում եւ անառողջ սնունդ օգտագործում։

Աղջիկը որոշեց փոխել կենսակերպը եւ հաճախել մարզադահլիճ, բայց քանի որ շատ էր ամաչում իր քաշից, նրան թույլ տվեցին մարզվել առանձին սենյակում։ Սկզբում Լորան մշտապես լաց էր լինում, քանի որ ավելորդ կիլոգրամներից ազատվելը շատ ժամանակ եւ ջանքեր էր պահանջում։ Աստիճանաբար նա հարմարվեց սպորտային ռիթմին, եւ այսօրվա դրությամբ 65 կիլոգրամ քաշ ունի։ Բացի այդ, Լորան վերանայել է իր կերակրացանկը, լիովին բացառել անառողջ մթերքները։ Հիմա նա շատ է օգտագործում մրգեր եւ բանջարեղեն, խմում է միայն սովորական ջուր։

Լորան հույս ունի, որ իր օրինակը կոգեւորի շատերին, ովքեր տառապում են ավելորդ քաշից, եւ նրանք կվերանայեն իրենց կենսակերպը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի