• Latest news

Ինչո՞ւ են կանայք դաշտանադադարի ժամանակ սկսում չափից ավելի շատ ուտել

21 մայիսի, 2019  13:07

Դաշտանադադարի ժամանակ կնոջ օրգանիզմը բախվում է հորմոնալ լուրջ փոփոխությունների, հետեւաբար՝ նաեւ դրանց պատճառով սթրեսի: Այս շրջանում կանանց մոտ 30 տոկոսը սկսում է չափից ավելի շատ ուտել:

«The Shrinkology Solution» գրքի հեղինակ, բժիշկ Մեգ Էրոլը պնդում է, որ դաշտանադադարի շրջանում ավելի շատ ուտելու պատճառը հատկապես սթրեսն է: Այս երեւույթը կոչվում է սթրեսային/մխիթարող գերհագեցում. սթրեսի բախվելով՝ մարդը ցանկանում է իրեն «մխիթարել» պաղպաղակով, կարկանդակով կամ պիցցայով:

Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ, այսպես կոչված, սթրեսային կամ մխիթարող սնունդը քաշի զգալի ավելացման է բերում: Դաշտանադադարի ժամանակ կանանց ոչ պակաս 30 տոկոսը արագ գիրանում է:

Ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել այս խնդիրը: Որեւէ մեկին կարող է թվալ, որ միակ ելքը խիստ սննդակարգն է: Ցավոք, այն մեծ մասամբ անօգուտ է, քանի որ սննդակարգով խնդիրը չի լուծվի:

Մասնագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին ազատվել շատ ուտելու հիմնական պատճառից, այսինքն՝ սթրեսից: Եթե կինը չկարողանա նվազեցնել սթրեսի մակարդակը, ապա սնունդի խիստ սահմանափակումներ պահանջող սննդակարգը իրավիճակը սոսկ կբարդացնի եւ կբարձրացնի սթրեսի մակարդակը:

Գոյություն ունեն սթրեսի մակարդակի նվազեցման տարբեր մեթոդներ: Եթե չեք կարողանում վերացնել ձեր կյանքում առկա սթրեսային գործոնները, իսկ դրանց կարող են դասվել աշխատանքը, գործընկերների եւ ղեկավարության հետ հարաբերությունները, անձնական կյանքը, երեխաները եւ ֆինանսական խնդիրները, ապա անհրաժեշտ է որոնել տրամադրության վրա սթրեսորների ազդեցության նվազեցման միջոցներ: Օրինակ՝ ոտքով հաճախ քայլել, փորձել շեղվել որեւէ հաճելի զբաղմունքով, օրինակ՝ ընթերցանությամբ կամ խմբակներ հաճախելով, յոգայով եւ մեդիտացիայով զբաղվել, ընկերների հետ շփվել, իսկ անհրաժեշտության դեպքում մասնագիտական օգնության համար դիմել հոգեբանի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել