Արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիան կարող է զգալիորեն ազդել մարդկանց էվոլյուցիայի վրա, պնդում է Norway's Telemark Hospital-ից վերարտադրողաբան Հանս Հանեւիկը:
Նրա խոսքով՝ «անհաջող գեներով» մարդիկ ԱՄԲ շնորհիվ երեխաներ ունեն եւ նրանց փոխանցում են իրենց գեները. առանց ժամանակակից տեխնոլոգիաների նման մարդիկ չէին կարողանա երեխաներ ունենալ եւ նրանց գեները նրանց հետ կմահանային:
Կա հավանականություն, որ նման մարդկանց երեխաների մոտ նույնպես խնդիրներ կլինեն վերարտադրողականության հետ եւ ապագայում նրանք նույնպես ստիպված կլինեն դիմել սերնդի շարունակության համար օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների:
Մասնագետի խոսքով՝ ԱՄԲ-ն այսօր շատ տարածված է եւ ավելի ու ավելի շատ զույգեր են դիմում դրան: Շուտով, նրա խոսքով, խոսքն արդեն ԱՄԲ միջոցով ծնված միլիոնավոր մարդկանց մասին կլինի, նշանակում է դա չի կարող չանդրադառնալ մարդու էվոլյուցիայի վրա. մենք ավելի ու ավելի կախվածություն կունենանք այդ տեխնոլոգիաներից, որպեսզի շարունակենք ապրել:
Մասնագետը նշում է, որ ԱՄԲ-ն դադարում է պարզապես անպտղության բուժման մեթոդ լինել:
Այն ավելի հաճախ է վերածվում տեխնոլոգիական միջամտության մարդու այն կենսական փուլի ընթացքում, երբ բնական ընտրության ազդեցությունն առավելագույն է:
Եվ թեեւ սա վիթխարի բժշկական նվաճում է, այն, վերարտադրողաբանի խոսքով , հզոր բնական վերարտադրողական խոչընդոտներ է ստեղծում: Իսկ թե ինչպես այս ամենը կազդի մարդկության ապագայի վրա, դժվար է կանխատեսել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր