• Latest news

Նոր դեղը կազդի ասթմայի պատճառների, այլ ոչ թե դրա ախտանշանների վրա

21 մայիսի, 2019  23:48

Նոր դեղը կարող է  օգնել ասթմայով մարդկանց հանգիստ շունչ քաշել բառի բոլոր իմաստներով: Այս դեղը հնարավոր է կազդի ասթմայի պատճառների, այլ ոչ թե ախտանշանների վրա:

Walter and Eliza Hall Institute of Medical Research-ից գիտնականները կլինիկական հետազոտությունների ընթացքում ցույց են տվել, որ Ezh2 էնզիմայի ակտիվության արգելակումը կարող է «անջատել»  եւ անգամ վերականգնել ասթմայի հետ կապված  անվերահսկելի բորբոքումը:

Ezh2 էնզիմային ճնշող դեղը արդեն փորձարկում են կլինիկական փորձարկումների շրջանակում որպես հակաքաղցկեղային նյութ (արդյունավետ է արյան քաղկեղի դեպքում): Արդեն ապացուցվել է, որ այն լավ է անդրադառնում մարդկանց վրա: Տվյալ փաստը հիմք է տալիս ենթադրելու, որ դեղը կարող է բավականին արագ հավանության արժանանալ ոչ միայն քաղցկեղի, այլեւ ասթմայի բուժման ժամանակ օգտագործվելու համար:

Ինչպես հայտնի է, 10-15 տոկոս դեպքերում ասթման չի արձագանքում ստանդարտ թերապիային: Եվ վերջերս այլ գիտնականների հաջողվել է գենետիկ տարբերկաներ հայտնաբերել, որոնք կապված են չափավոր եւ ծանր ասթմայի հետ, ինչպես նաեւ այդ հիվանդության զարգացման ռիսկի հետ:

Մասնավորապես, գիտնականների ուշադրությունը գրավել են գենոմում երեք կետեր:

Կետերից մեկը կապված է մուցինների արտադրության հետ՝ լորձաթաղանթի հիմնական բաղադրիչների:

Մյուս կետը՝ ալերգիկ ռեակցիաների, այդ թվում էկզեմայի եւ  խոտային տենդի: Երրորդ կետն ավելի վաղ  կապվում էր բազմաթիվ աուտոիմուն հիվանդությունների հետ, որոնք բնութագրվում են իրավիճակներով, երբ իմունային համակարգը հարձակվում է սեփական մարմնի հյուսվածքների վրա:

Գիտնականները նաեւ հաստատել են առանձնացված գենետիկ տարբերակների կարեւորությունը բորբոքային ուղիների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել