• Latest news

Փորձագետները տագնապ են հնչեցնում. Հայաստանում պոլիոմիելիտի դեմ բնակչության պատվաստման մակարդակը շարունակում է ընկնել

21 մայիսի, 2019  15:42

Մայիսի 20-ից մինչեւ հունիսի 20-ը Հայաստանում կիրականացվեն պոլիոմիելիտի (մանկական ողնուղեղային լուծանք) դեմ լրացուցիչ պատվաստումներ 18 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում։ Այս հնարավորությունից կարող են օգտվել, մասնավորապես, այն երեխաները, որոնք չեն պատվաստվել այդ հիվանդության դեմ, ինչպես նաեւ նրանք, ովքեր վեցավալենտ պատվաստանյութի նախատեսվող ներդրման հետ կապված՝ այլեւս հնարավորություն չեն ունենա ստանալու կենդանի պոլիոմիելիտային պատվաստանյութ։

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մայիսի 21-ի մամուլի ասուլիսում, վերջին տարիներին հանրապետությունում նկատվում է պոլիոմիելիտի դեմ բնակչության պատվաստման մակարդակի անկում։ Այսպես, եթե 2017 թվականին երկու տարեկան երեխաների մեջ այն կազմում էր 95 տոկոս, ապա 2018-ին՝ 93, իսկ 2019-ի առաջին եռամսյակում՝ 92 տոկոս։

Մեկ տարեկանը լրացրած փոքրիկների շրջանում ցուցանիշները նույնպես մտահոգիչ են. 96 տոկոս 2017-ին, 94՝ 2018-ին եւ 93,7 տոկոս ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին։ Պատվաստման մակարդակի անկում նկատվում է նաեւ վեց տարեկանների շրջանում. 97 տոկոս 2017-ին, եւ 96-ական տոկոս 2018-ին ու ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։

Սահակյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի 92 համայնքներում պոլիոմիելիտի դեմ պատվաստման մակարդակը ցածր է երաշխավորվող 95 տոկոսից։ Դրանցից 24-ում այդ ցուցանիշները 60-90 տոկոսի մակարդակում են, ինչը փորձագետներին լրջորեն անհանգստացնում է։

Մասնագետի կարծիքով՝ այս պատկերի պատճառը աշխարհում թափ հավաքող հականերարկումային շարժումն է։ Չնայած Հայաստանում 1995-ից  պոլիոմիելիտի դեպքեր չեն գրանցվել, Սահակյանը կոչ է անում ուշադրություն դարձնել այն բանին, որ վերջերս Իրանում հայտնաբերվել է 1 տեսակի վայրի պոլիովիրուս։ Ավելի վաղ վայրի պոլիովիրուի տարածում գրանցվել էր աշխարհում երեք երկրում՝ Աֆղանստանում, Նիգերիայում եւ Պակիստանում։ Հաշվի առնելով սա եւ կոլեկտիվ իմունիտետի կարեւորության գործոնը՝ փորձագետը հորդորել է չհրաժարվել պոլիոմիելիտային պատվաստումից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել