• Latest news

Բժշկական ապահովագրությունը կարող է օգնել հիպերտոնիայի վերահսկմանը. մասնագետ

22 մայիսի, 2019  09:41

Հիպերտոնիան համարվում է մի ամբողջ շարք հիվանդությունների, այդ թվում՝ գլխուղեղի եւ սրտի կաթվածների զարգացման ռիսկի կարեւոր գործոն, սակայն այս խնդիրն ունեցող ոչ բոլոր մարդիկ են այն հաջողությամբ վերահսկողության տակ պահում, պնդում է սրտաբան Պարունակ Զելվեյանը: Ոմանք նույնիսկ չգիտեն, որ իրենց մոտ հիպերտոնիա կա, մյուսները գիտեն, բայց բժշկի չեն դիմում կամ չեն ընդունում նրա նշանակած բուժումները:

Բժշկական ապահովագրությունը կարող է շատ բան փոխել հիպերտոնիայի վերահսկման ոլորտում, համոզված է մասնագետը: Անգամ այսօր իրավիճակն արդեն փոխվում է, քանի որ ավելի շատ մարդիկ են ապահովագրություն ստանում: Իսկ դրա տարածմանը զուգահեռ՝ փոփոխություններն ավելի ակնհայտ կդառնան:

Բժշկական ապահովագրություն ունեցող մարդիկ տարեկան գոնե մեկ անգամ կանխարգելիչ զննում են անցնում, որոնց թվում չափում են նրանց ճնշումը: Սրա շնորհիվ հնարավոր է հիպերտոնիան ժամանակին հայտնաբերել եւ բուժում սկսել: Առանց դրա, մարդիկ կարող էին տարիներով ապրել բարձր ճնշմամբ՝ այդ մասին անգամ չկասկածելով, քանի որ ոչ միշտ է հիպերտոնիան արտահայտվում գլխացավի նման ախտանիշներով:

Մասնագետը նշեց, որ ապահովագրությունը կարող է օգնել ոչ միայն հիպերտոնիայի հայտնաբերմանը, այլ նաեւ դրա բուժմանը, եթե այն բավարարի դեղամիջոցների արժեքի վճարմանը: Եթե մարդը դեղեր չի ընդունել, որովհետեւ չէր կարող իրեն թույլ տալ դրանք գնել, ապա ապահովագրության շնորհիվ նա կարող է բուժում ստանալ՝ դրանով իսկ նվազեցնելով գլխուղեղի եւ սրտի կաթվածի զարգացման եւ այլ խնդիրների առաջացման հավանականությունը:

Մասնագետի խոսքով՝ ամեն օր ընդունվող ճիշտ ընտրված դեղամիջոցներով հիպերտոնիայի գրագետ եւ արդյունավետ վերահսկողությունը կարող է բնակչության ընդհանուր մահացությունը նվազեցնել ամբողջ 13 տոկոսով: Ընդ որում՝ գլխուղեղի կաթվածի հետեւանքով մահացությունը կարելի է նվազեցնել 27 տոկոսով, իսկ սրտի կաթվածի հետեւանքով մահացությունը՝ 20 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել