Բուժաշխատողների համար կրեդիտային համակարգի ներդնումը կարող է հետաձգվե՞լ

22 մայիսի, 2019  16:09

Առողջապահության ոլորտի աշխատակիցների համար կրեդիտային  համակարգի ներդնումը հնարավոր է մի փոքր հետաձգվի, որպեսզի մինչեւ դրա գործարկումը հաջողվի լուծել բոլոր առկա  խնդիրները: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց  առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:

Նրա խոսքով Երեւանի բժիշկներն այսօր հնարավորություն ունեն կրեդիտների ստացման համար մասնակցելու գիտաժողովներին եւ սեմինարներին: Սակայն մարզերից բժիշկների համար ամեն ինչ շատ ավելի բարդ է: Փոխնախարարը նշեց, որ ԱՆ-ն տեսնում է այդ խնդիրը եւ որպեսզի 2021 թվականին երկրի առողջապահության ոլորտում կոլապս չլինի (այն պատճառով, որ շատ բժիշկներ կարող են չհասցնել ՇՄԶ (Շարունական մասնագիտական զարգացում) անհրաժեշտ քանակի կրեդիտներ  հավաքել), հնարավոր է առաջարկվի երկարացնել նոր համակարգի ներդնման ժամկետը:  Այս ընթացքում նաեւ հնարավոր է հասցնել մի շարք հարցեր լուծել, այդ թվում՝ ճիշտ են արդյոք գնահատվել այս կամ այն սեմինարներում կամ գիտաժողովներում մասնակցության համար կրեդիտները:

Նշենք որ 2015 թ-ի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանը ընդունեց  «Բնակչությանը բուժօգնություն տրամադրելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագիծը, ըստ որի երկրում սկսում է կիրառվել միջազգային նորմերին համապատասխան շարունական մասնագիտական զարգացումը՝ ՇՄԶ, որի համաձայն՝ բոլոր բուժաշխատողները, ինչպես նաեւ որոշ ոչ բժշկական անձնակազմի ներկայացուցիչներ, պարտավոր են 5 տարվա ընթացքում հավաքել համապատասխան քանակությամբ կրեդիտային միավորներ, որպեսզի հնարավորություն ստանան աշխատանքը շարունակելու։

Նոր համակարգի համաձայն բժիշկները պետք է 5 տարվա ընթացքում 220 կրեդիտային միավոր հավաքեն, դեղաբանները, ինչպես նաեւ բժիշկ ֆիզիկոսները՝ 160 միավոր, միջին բժշակական անձնակազմը՝ 140 միավոր, դեղագետները, դեղատների աշխատակիցները՝ 100 միավոր:

ՇՄԶ կրեդիտները ստանալու 3 հիմնական միջոց կա.

Տեսական գիտելիքների ստացում (գիտական աշխատանքների, դիսերտացիաների հրատարակում, մասնակցություն գիտաժողովներին, ընդ որում միջազգային գիտաժողովներին մասնակցության համար ավելի շատ կրեդիտներ կտրվեն),

Գործնական հմտությունների զարգացում  (գիտական աշխատանքների, դիսերտացիաների հրատարակում, վարպետության դասերի եւ որակավորման բարձրացման համար այլ միջոցառումների մասնակցություն,

Ինքնակրթություն (գիտական աշխատանքների, դիսերտացիաների հրատարակում, առցանց դասընթացներ եւ այլն):

Եթե բուժաշխատողը 5 տարում անհրաժեշտ քանակի կրեդիտներ չհավաքի, ըստ օրենքի, կզրկվի լիցենզիայից եւ բժշկական պրակտիկայով զբաղվելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի