• Latest news

Հիվանդանոցի 14 բուժքույր միաժամանակ հղիացել է, նրանցից մեկը երկվորյակ է սպասում

22 մայիսի, 2019  21:30

Միանգամից հղիացել է ամերիկյան Բոստոն քաղաքի Massachusetts General Hospital-ի (Մասաչուսեթսի նահանգ) ուռուցքաբանական բաժանմունքում աշխատող 14 բուժքույր։ Այս մասին հիվանդանոցի ներկայացուցիչները տեղեկացրել են Twitter-ի պաշտոնական աքաունթում։

Լուսանկարում, որը նրանք տեղադրել են, 14 կանայք են համազգեստով եւ կիսաշրջան կազմած, ժպտում են եւ ձեռքերով բռնել են իրենց փորը։

«Մայրիկնե՛ր։ Ուռուցքաբանական բաժանմունքի ընտանիքը համալրվում է։ Միանգամից 14 հղի բուժքույր, որոնցից մեկը երկվորյակ է սպասում։ Այս աշխատակիցները ձեզ ժպտալու 15 առիթ են տալիս»,- գրել են հիվանդանոցի աշխատակիցները։

Հիշեցնենք, որ վերջերս Նյու Յորքի Long Island հիվանդանոցի միանգամից 15 աշխատակցուհի էր հղիացել։ Ինչպես տեղեկացնում է Inside Edition-ը, նրանք բոլորն էլ աշխատում են որպես բուժքույր եւ բժշկի օգնական ծննդատանը եւ նորածինների վերականգնողական բաժանմունքում։

Ամերիկյան Գոդարդ քաղաքի (Կանզասի նահանգ) Oak Street Elementary School տարրական դպրոցում միանգամից հղիացել է 15 ուսուցչից 7-ը։

Ամերիկյան Պորտլենդ քաղաքի (Մեն նահանգ) Maine Medical Center-ում միանգամից հղիացել է 9 բուժքույր, որոնք աշխատում են հիվանդանոցի ծննդատանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել