• Latest news

Ո՞ր տարիքից է անհրաժեշտ աշխատել սեփական երեխայի ապագա կարիերայով

23 մայիսի, 2019  10:50

Ամերիկացի մասնագետները պարզել են, թե որ տարիքից է պետք աշխատել սեփական երեխայի ապագա կարիերայով: Երկու հազար ծնողների շրջանում OnePoll-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ աշխատանքային ասպարեզում հաջողությանը նպաստող հմտություններին արժի ուշադրություն դարձնել արդեն հնգամյա տարիքից: 

Պարզվել է, որ դպրոցական տարիքի երեխաների ծնողների 56 տոկոսը հստակ պատկերացում ունի իրենց ժառանգների ապագա կարիերայի մասին: Նախապատվությունների շարքում առաջին տեղում է STEAM-ը (գիտություն, տեխնոլոգիաներ, ինժեներական գործ, արվեստ, մաթեմատիկա). հարցվածների 75 տոկոսը երազում է, որ իր երեխան աշխատի հենց այս ոլորտներում: Ապագա կարիերայի համար առավել կարեւոր ուղղություններ են նշվել բանավոր խոսքը եւ քերականությունը (60 տոկոս), համակարգչային գրագիտությունը (58 տոկոս) եւ մաթեմատիկան (57 տոկոս):

Հարցված 10 ծնողից 9-ը նշել է, որ մեծ նշանակություն է տալիս իր երեխայի STEAM հմտությունների զարգացմանը: Այս գործում օգնում են հատուկ «խելացի» խաղալիքները (67 տոկոս), ինչպես նաեւ հատուկ հավելվածները: Միաժամանակ, այս ճանապարհին ծագել է անսպասելի խոչընդոտ. գաջեթներից երեխաների կախվածությունը: Դպրոցական տարիքի ամերիկացի միջինվիճակագրական երեխան էկրանի առջեւ է անցկացնում օրական 3,5 ժամ, եւ ծնողների 72 տոկոսը ջանում է այդ ժամանակը սահմանափակել:

Ուշագրավ է, որ ծնողների 45 տոկոսը համոզված է, որ իրենց երեխան ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ ավելի շատ է տեղեկացված, քան իրենք (այս հարցում երեխաներն իրենց ծնողներից առաջ են մոտ 8 տարեկանից): Հարցվածների 72 տոկոսը խոստովանել է, որ դրա պատճառով իրենք դժվարանում են իրենց երեխաներին օգնել սովորելու հարցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել