Նոբելյան մրցանակակիրը Երեւանում հանդիպեց ԵՊԲՀ ուսանողների և ապագա գիտնականների հետ

22 մայիսի, 2019  19:24

Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան ժամանած 6-րդ նոբելյան մրցանակակիր Հարալդ զուր Հաուզենն այսօր հանդիպեց ԵՊԲՀ ուսանողների, ավագ դպրոցների աշակերտների ու երիտասարդ հետազոտողների հետ:

Նոբելյան մրցանակակիրը հանդիպման սկզբում անդրադարձավ իր գիտական գործունեությանը, անցած ուղուն, ինչպես նաև ներկայացրեց հաջողության հասնելու գործիքները՝ նոբելյան մրցանակակիր դառնալու ճանապարհին:

Գերմանացի վիրուսաբանն արժանացել է նոբելյան մրցանակի՝ մարդու պապիլոմավիրուսի (HPV) դերը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ բացահայտելու համար:

Հարալդ զուր Հաուզենի խոսքով՝ ինքն արդեն 60 տարի է ակտիվ աշխատում է այս բնագավառում:

«Երբ մենք բացահատեցինք պապիլոմավիրուսը, կենտրոնացված էինք արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման մեջ դրա դերի վրա: Սակայն, մենք այժմ տեսնում ենք, որ այն մեծ ազդեցություն ունի քաղցկեղային այլ հիվանդությունների առաջացման պարագայում»,- ասաց նոբելյան մրցանակակիրը՝ նշելով, որ սա շարունակական գործընթաց է, որը գիտնականներից տարիների աշխատանք է պահանջում:

Նոբելյան մրցանակակրի հետ հանդիպմումը կրում էր «Ինչպես դառնալ Նոբելյան մրցանակի հաղթող» խորագիրը: Անվանի գիտնականը կիսվեց ոչ միայն տարիների փորձով, խորհուրդներով, այլն նաև պատասխանեց ապագա բժիշկներին ու գիտնականներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Նոբելյան մրցանակակրի հետ հանդիպմանը ներկա էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը:

Նշենք, որ նոբելյան մրցանակակրին մայիսի 23-ին, ժամը 10։00-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում (մուտքը Աբովյան փողոցից) հանդիսավոր կերպով կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում, որից հետո Հարալդ զուր Հաուզենը հանդես կգա «Սննդային ինֆեկցիաների կապը մարդկանց մոտ տարածված քաղցկեղի հետ» բացառիկ դասախոսությամբ։

ԵՊԲՀ-ի կողմից եզակի հնարավորություն է ստեղծվել ոլորտի մասնագետների համար ներկա գտնվել նոբելյան մրցանակակրի՝ բժշկության մեջ արդիական խնդրին՝ քաղցկեղին, վերաբերող դասխոսությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի