• Latest news

Ֆասթֆուդը մահացու վտանգավոր է. Համբուրգերների հանդեպ սերը կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը

24 մայիսի, 2019  10:50

Ոչ առողջ սնունդը կարող է լինել ամեն տարի քաղցկեղի մինչեւ 80 հազար նոր դեպքերի պատճառը: Նման տվյալներ են պարունակվում ԱՄՆ Թաֆթսի համալսարանի մասնագետների անցկացրած հետազոտության մեջ:

Գիտնականները նշում են, որ 2015 թվականի տվյալներով՝ ավելորդ քաշը եղել է քաղցկեղի նոր դեպքերից 5,2 տոկոսի պատճառը: Միայն ԱՄՆ-ում ավելորդ կիլոգրամներ ունի բնակչության 60 տոկոսը, իսկ նրանցից 40 տոկոսի մոտ կյանքի ընթացքում քաղցկեղ կախտորոշվի: Ստացած տվյալները հատուկ նշանակություն ունեն՝ հաշվի առնելով ամբողջ աշխարհում ճարպակալման եւ ավելորդ քաշի համաճարակը:

Ամերիկյան ուռուցքաբանական միությունը (ACS) ճարպակալումը համարում է կրծքագեղձի, կոլորեկտալ, կերակրափողի, երիկամների եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի հիմնական գործոններից մեկը: Դրանից բացի, ACS-ից նշում են, որ ճարպակալումը լեղապարկի, լյարդի, արգանդի վզիկի եւ ձվարանների քաղցկեղի, ինչպես նաեւ ոչ հոջկինյան լիմֆոմայի եւ շագանակագեղձի քաղցկեղի որոշ ագրեսիվ տեսակների զարգացման ռիսկի հնարավոր գործոնն է:

Չնայած նման սարսափազդու տվյալներին, հակվածությունը, այսպես կոչված, արեւմտյան սննդակարգին (առավելագույն կարմիր միս ու վերամշակվող մթերքներ եւ նվազագույն բանջարեղեն ու մրգեր) մեծացնում է ոչ առողջ քաշ հավաքող անձանց թիվը:

Թաֆթսի համալսարանի հետազոտողները պարզել են, որ կոլորեկտալ քաղցկեղը կապված է սնունդի մեջ չափից ավելի մեծ քանակությամբ վերամշակված եւ կարմիր մսի գործածման եւ անբավարար քանակությամբ հատիկավորների կամ կաթնամթերքի գործածման հետ: Բերանի խոռոչի, ըմպանի եւ կոկորդի քաղցկեղը սերտորեն կապված է սննդակարգի հետ, որում բացակայում են  բանջարեղենն ու մրգերը, ստամոսքսի քաղցկեղը կապված է բարձր աստիճանի արդյունաբերական մշակման մսի գործածման հետ (նագեթսներ, երշիկեղեն եւ այլն):

Ճարպակալման եւ համապատասխանաբար քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնում են քաղցր գազավորված ըմպելիքները, լիմոնադները, սպորտային եւ էներգետիկ ըմպելիքները: Չարորակ նորագոյացությունների զարգացումը կապված է նաեւ մեծ քանակությամբ համբուրգերների, ինչպես նաեւ արագ ածխաջրեր եւ հագեցած ճարպեր պարունակող մթերքների գործածման հետ: Տվյալ դեպքում իրավիճակը խորանում է սննդակարգում ձկնեղենը, հատիկավորները, թարմ բանջարեղենը եւ մրգերը մինչեւ նվազագույնի հասցնելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել