• Latest news

Ատամնաբույժին այցելությունից հետո անդամահատել են տղամարդու բոլոր վերջույթները

23 մայիսի, 2019  19:26

Անգլիայի բնակիչ Թոմ Ռեյը պատկերացնել անգամ չէր կարող, թե ինչ ողբերգական հետեւանքներ կունենա սովորական այցելությունն ատամնաբույժին։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, լնդի փոքրիկ քերծվածքի պատճառով տղամարդու մոտ սեպսիս առաջացավ, ինչի հետեւանքով նա ընկավ կոմայի մեջ եւ ենթարկվեց վերջույթների անդամահատման մի քանի վիրահատության։ Ողբերգության պահին Թոմն ընդամենը 38 տարեկան էր։

Թոմի խոսքով՝ատամնաբույժը քերծել էր նրա լինդը սուր գործիքով՝ ատամնաքարը մաքրելու համար։ Տղամարդու ջերմությունը բարձրացավ, սկսվեց սրտխառնոց, նրան անհապաղ հիվանդանոց տեղափոխեցին։ Բայց բժիշկները չկարողացան արագ պարզել տկարության պատճառը, ինչի հետեւանքով թանկարժեք ժամանակը բաց թողնվեց։ Երբ, վերջապես, սեպսիս ախտորոշվեց, Թոմին, ըստ բժիշկների, մի քանի ժամ էր մնացել ապրելու։ Բարեբախտաբար, տղամարդու կյանքը հաջողվեց փրկել։

Մի քանի ամիս Թոմն անցկացրեց դեղորայքային կոմայի մեջ, իսկ երբ ուշքի եկավ, չկարողացավ ճանաչել մերձավորներից ոչ մեկին։ Կոմայի մեջ գտնվելու ընթացքում նրա կինը ծննդաբերել էր երկրորդ երեխային։ «Ստիպված էի նորից ծանոթանալ անցյալիս հետ»,- ասում է Թոմը։ Վերջույթների եւ դեմքի մի մասի մկանների անդամահատման ծանր վիրահատություններից հետո տղամարդը ծանր ընկճախտի մեջ ընկավ։

Բուժման եւ երկարատեւ վերականգնման պատճառով նրա ընտանիքը կորցրեց բիզնեսը եւ ստիպված եղավ վաճառել տունը։

Թոմի ողբերգական պատմությունն ընկել է «Ծովային աստղ» (Starfish) գեղարվեստական ֆիլմի հիմքում, որի գլխավոր դերակատարուհին Ջոան Ֆրոգաթն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել