51-ամյա Լին ՄաքՔոնոլը իր առողջական խնդիրներում մեղադրում է ոսկրիկներով կրծկալին եւ մի շարք փորձագետներ պատրաստ են նրա հետ համաձայնվել:
Լինը կիպ կրծքկալներ էր սկել հագնել 15 տարի առաջ: Իր խոսքով միշտ զգում էր, որ կրծքկալը նեղ է, սակայն վաճառողները նրան հավաստիացանում էին, որ չափը ճիշտ է ընտրված եւ կրծքկալը պետք է կիպ գրկի մարմինը:
Այսպես շարունակվել է մի քանի տարի, մինչեւ որ Լինը չի նկատել կրծքում փոքրիկ կոշտացում՝ այն տեղում, որտեղ սեղմվում է կրծքկալի ոսկրիկը:
Պարզվել է, որ կնոջ մոտ բուշտ է զարգացել, որը կարելի է միայն վիրահատական միջամտությամբ բուժել: Կրծքի վիրահատությունից հետո մնացել էր բաց վերք, որը երեք ամսում ապաքինվել էր:
Լինի վիրաբույժը չի բացառել, որ հենց կիպ կրծքկալն է բուշտի առաջացման պատճառ դարձել: Նույն կարծիքին է նաեւ Ադիլ Շերազը՝ Մաշկի բրիտանական հիմնմադրամից մաշկաբանը: Նրա խոսքով՝ նման կիպ հագուստը, ինչպիսին ոսկրիկներով կրծքկալն է, կարող է բուշտի զարգացում առաջացնել:
Այժմ Լինը միայն սպորտային կրծքկալներ է կրում եւ հույս ունի, որ իր պատմությունը ուսուցողական կդառնա՝ ուշադրություն հրավիրելով տվյալ խնդրին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր