• Latest news

255 կիլոգրամ քաշ ունեցող կինը մի քանի տարի տնից դուրս չի եկել մարդկանցից վախի պատճառով

24 մայիսի, 2019  18:35

Անգլիայի 53-ամյա բնակչուհի Ջեյնը մի քանի տարի տնից դուրս չի եկել ավելորդ քաշի պատճառով։ Նրա քաշը 255 կիլոգրամ էր, ինչի հետեւանքով դժվարությամբ էր շարժվում տանը եւ տագնապելու աստիճանի վախենում էր փողոց դուրս գալ։

Ջեյնը ​​տեղի հեռուստաալիքներից մեկի «Big Body Squad» վավերագրական ռեպորտաժի հերոսուհին դարձավ։ Թղթակիցների հետ զրույցում կինն ասել էր, որ մի քանի տարի առանց տնից դուրս գալու ապրել է Գլոսթերի իր տանը, իսկ հարազատ մոր հետ չի տեսնվել գրեթե երեք տարի։ Միակ մարդը, որի հետ Ջեյնը շփվել է, նրա խնամակալն էր՝ Աիդա Բիշոփը, որն օգնում էր նրան տան գործերում։

Ջեյնի խնդիրներից մեկը թույլ ծնկներն էին. այտուցների եւ ոտքերի թուլության պատճառով, որոնք հազիվ էին դիմանում նման ծանրությանը, կինը մի կերպ շարժվում էր տան մեջ։ Բազմամյա մեկուսացումն արտաքին աշխարհի հանդեպ վախի պատճառ դարձավ։ Միայն նկարահանումների շնորհիվ Ջեյնը համարձակվեց, վերջապես, դուրս գալ տնից՝ հիվանդանոցում հետազոտվելու համար։

Նրան շտապօգնության մեքենայի մոտ հասցնելու համար բժիշկներն ստիպված էին օգտագործել հատուկ սարքավորում հաստամարմին մարդկանց համար։ Ընդ որում՝ Ջեյնը շատ էր վախենում տագնապայնության գրոհներից, որոնք նա ունենում էր մեկուսի կյանքի պատճառով։ Նրա խոսքով՝ նա մի քանի տարի շփվել է միայն խնամակալի հետ, ինչն էլ նրա կյանքը փոքրիշատե տանելի է դարձրել։

Ավելացնենք, որ «Big Body Squad»-ի նկարահանումներից հետո Ջեյնը առայժմ անհայտ պատճառներից մահացել է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է