• Latest news

Մահաբեր թիթեռ. Ձեռքին թիթեռի դաջվածք անելիս կինը վտանգավոր վարակ ձեռք բերեց

24 մայիսի, 2019  19:32

20-ամյա Նենսի Անդերսոնը անգլիական Ուիքֆորդ քաղաքից (Էսեքսի կոմսություն) թիթեռ դաջեց ձեռքին եւ վարակվեց վտանգավոր վարակով, որը քիչ մնաց զրկեր նրան կյանքից։

Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, աղջիկը, որն արդեն 6 դաջվածք ուներ, փորձել է հերթագրվել տատու-սրահում, որպեսզի եւս մեկ դաջվածք անի, բայց բոլոր վարպետները զբաղված են եղել։ Այդ ժամանակ ընկերները նրան համոզել են դիմել տատու անողի, որը հաճախորդներին սպասարկում է տանը։ Աղջիկը համաձայնել է, թեեւ դաջվածք անողը ծանոթ չէր եւ արտոնագիր չուներ։

Աղջիկը հիշում է, որ այսպես կոչված «վարպետը» աշխատելու ժամանակ անտեսել է հիգիենայի նորմերը եւ ասեղով սարքը պաշտպանիչ թաղանթով չի պատել։ Նրա խոսքով՝ վարպետն ասել է, որ «դրա կարիքը չկա»։

Նենսին հիշում է, որ 5 ժամանոց սեանսը չափից ավելի ցավոտ էր։ Նա անգամ դադարեցրել է գործողությունը, որովհետեւ այլեւս չէր դիմանում ցավին։

Հաջորդ օրը աղջկա ձեռքը թմրել է։ Նա անմիջապես գնացել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ կյանքին սպառնացող վարակ են հայտնաբերել։ Նրա ձեռքն այնպես էր ուռել, որ արյունը նորմալ չէր շրջանառվում։ Գիշերը նրան տեղափոխեցին հիվանդանոց, իսկ վարակը բուժելու համար հակաբիոտիկներ նշանակեցին։

Աղջկա ձեռքին սպիներ են մնացել, եւ նա վախենում է, որ դրանք հազիվ թե հաջողվի քողարկել նոր տատուներով։ Մարդկանց, որոնք երազում են տատուի մասին, նա նախազգուշացնում է. չարժե դիմել անհայտ «վարպետների», անգամ եթե նրանք նույն աշխատանքն ավելի էժան են անում, ռիսկը շատ մեծ է։

Ավելին, տատուի ժամանակ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե հետեւում է արդյոք վարպետը հիգիենայի կանոններին, եւ ինչպես է նա օգտագործում գործիքները։ Ցանկացած կասկածի դեպքում ավելի լավ է հրաժարվել դաջվածքից. ի վերջո,  դրա միջոցով կարելի է բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ ստանալ, այդ թվում եւ հեպատիտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է