• Latest news

Ատամի պրոթեզների պատճառով կնոջ մոտ էկզեմա առաջացավ

25 մայիսի, 2019  12:44

54-ամյա ճապոնուհու մոտ էկզեմա առաջացավ  ատամի պրոթեզներում պարունակվող նիկելի պատճառով։ Ինչպես ասվում է հաշվետվությունում, որը հրապարակվել է Clinical Case Reports ամսագրում,  հիվանդությունը դարձել է նիկելի ալերգիկ ազդեցության հետեւանք։

Էկզեման մաշկի բորբոքային հիվանդություն է, որը բնութագրվում է տարատեսակ ցանով, մրմռոցի եւ քորի զգացողությամբ։ Վերոնշյալ ախտանշաններն  ի հայտ են եկել այն ժամանակ, երբ ատամնաբույժները փոխել են նրա տիտանե արմատակալները նիկելի ձուլվածքի պրոթեզներով։ Այս գործողությունից հետո անունը չնշած կնոջ լնդերն սկսել են արնահոսել, իսկ ձեռքերի ու ոտքերի մաշկը ծածկվել է կարմիր բծերով։

Հատկանշական է, որ ճիշտ ախտորոշում կարողացել է տալ ոչ թե մաշկաբանը, այլ մետաղների ալերգիայի գծով մասնագետը։ Իրականացված զննումները հաստատել են, որ նրա օրգանիզմը նիկելի հանդեպ ալերգիա ունի։ Պրոթեզները փոխելուց հետո կնոջ վիճակը լավացել է։ Այս առնչությամբ մասնագետները կոչ են անում ատամնաբույժներին բուժումն սկսելուց առաջ ստուգել՝ ունի՞ արդյոք պացիենտը ալերգիա այս կամ այն մետաղի հանդեպ։

Առկա տվյալներով՝ նիկելից ալերգիան ալերգիկ կոնտակտային դերմատիտի տարածված պատճառ է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել