• Latest news

Միզապարկի քաղցկեղի վաղ ախտորոշման պարզ թեստ է մշակվել

25 մայիսի, 2019  23:43

International Agency for Research on Cancer-ի (IARC) գիտնականները Protestant Clinic of Lyon (Ֆրանսիա), Portuguese Oncology Institute of Porto (Պորտուգալիա) եւ Lomonosov Moscow State University (Ռուսաստան) հետ համատեղ պարզ թեստ են մշակել, որն ախտորոշում է վաղ շրջանում միզապարկի քաղցկեղը:

Գիտնականները պարզել են, որ TERT գենի մուտացիոն տարբերակի մասերի հայտնաբերումը կարող է լինել պարզ եւ արդյունավետ միջոց միզապարկի քաղցկեղի նախնական փուլի սահմանման համար:
Նոր թեստը հայտնաբերում է վերլուծվող նմուշի մեջ TERT գենի մուտացիոն տարբերակի մասերի առկայությունը: Երբ գիտնականները վերլուծել են հիվանդների նոր ձեւավորվող բիոպսիան՝ միզապարկի քաղցկեղի ախտորոշմամբ, նրանց հեղուկի մեջ մեծ քանակությամբ նման մասեր են հայտնաբերվել:

Հետազոտության շրջանակում մասնագետները ստուգել են մի քանի տասնյակ ֆրանսիացիների մեզի, արյան եւ ուռուցքների կազմը: Նրանք հայտնաբերել են, որ այդ հիվանդների օրգանիզմում մեծ քանակությամբ ԴՆԹ բջիջներ կան, որոնցում հաճախ հանդիպում են TERT գենի մուտացիոն տարբերակի մասերը, որոնք ազդում են տելոմերազ գործունեության վրա (քրոմոսոմային շրջաններ, որոնք ասոցացվում են կյանքի տեւողության հետ):

Այդ տվյալների հիման վրա մշակվել է ախտորոշիչ համալիր, որը ներառում է միզապարկի նոր ձեւավորվող քաղցկեղի մարկեր՝ անհրաժեշտ օնկոլոգիական գործընթացի հայտնաբերման համար:
Առաջին փորձարկումներն արդեն իրենց արդյունավետությունը ցույց են տվել:
Գիտնականների խոսքով՝ այդ միջոցը՝ համեմատած այսօր առկա ախտորոշիչ միջոցների հետ, պարզ է եւ էժան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է