• Latest news

Սննդի մեջ խոլեստերինը չի բարձրացնում ինսուլտի ռիսկը. հետազոտություն

25 մայիսի, 2019  22:02

Սննդի, այդ թվում, հավի ձվի մեջ խոլեստերինը կապ չունի ինսուլտի ռիսկի բարձրացման հետ: Այս մասին ասվում է Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ: Նոր հետազոտությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում:

Սակայն որոշ գիտնականներ պնդում են, որ սննդակարգում խոլեստերինի ավելցուկը նպաստում է անոթային պաթոլոգիաների, մասնավորապես, ինսուլտի ռիսկի բարձացմանը:

Ֆինլանդացի գիտնականները հետեւել են 1950 տղամարդկանց առողջությանը, որոնք 1984-1989 թթ. դարձել են «Կուոպիոյում սրտի իշեմիկ հիվանդությունների ռիսկի գործոնների հետազոտության» ծրագրի մասնակիցները: 21 տարվա ընթացքում նրանցից 217-ը ինսուլտ է տարել: Հետազոտելով սննդակարգի առանձնահատկությունների եւ ինսուլտի հանգամանքների միջեւ կապը՝ հետազոտողները եզրակացրել են, որ սննդային խոլեստերինը կապ չի ունեցել ինսուլտի ռիսկի հետ:

Այսպիսով, հետազոտության համաձայն, օրական միջինում 520 մգ խոլեստերինի օգտագործումը, ներառյալ՝ ձվի ամենօրյա կիրառումը, կապ չունի ինսուլտի հետ:

Միեւնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ հետազոտվողները չեն ունեցել սրտանոթային հիվանդություններ: Այդ իսկ պատճառով հետազոտությունն անհրաժեշտ է անցկացնել սրանոթային հիվանդություն ունեցողների շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել