Օմեգա-6 ճարպաթթուները կարող են վտանգավոր լինել հղի կանանց համար. հետազոտություն

27 մայիսի, 2019  10:54

Լինոլային թթուներով (օմեգա-6) եւ այլ ճարպերով հարուստ մթերքները կարող են վնասակար լինել հղի կանանց համար, ինչպես պնդում են Գրիֆիթի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները։

Journal of Physiology-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել հղի կանանց կերակրացանկի ազդեցությունը նրանց, ինչպես նաեւ մեծացող պտղի առողջության եւ կյանքի վրա։ Մասնագետները եկել են այն եզրակացության, որ որոշակի նուտրիենտների չափից ավելի օգտագործումը կարող է խիստ վտանգավոր լինել։

Նոր հետազոտության հեղինակները հետեւել են, թե ինչպես են օմեգա-6 ճարպաթթուները՝ չհագեցած ճարպերի աղբյուրները, որոնք մտնում են բուսայուղերի եւ մայոնեզի բաղադրության մեջ, ազդել հղի առնետների վրա։ Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ չհագեցած ճարպերի ավելցուկը օրգանիզմում նկատելիորեն ավելացնում է ազդանշանային մոլեկուլները, որոնք նպաստում են բորբոքումների առաջացմանը։ Նման բորբոքումները թուլացնում են մայրական օրգանիզմը, առաջ բերում պտղի կորուստ եւ պտղի զարգացման դանդաղում։

Հետազոտության ընթացքում ավստրալացի կենսաբանները առնետների կեսին տվել են կեր, որը պարունակել է 5 անգամ ավելի շատ լինոլային թթուներ, քան սովորական կերերը։ Սննդի մեջ չհագեցած ճարպերի նման պարունակությունը, ըստ գիտնականների, արեւմտյան մարդու սնվելու սովորական կերակրաբաժինն է։

Հետագայում, առնետների, որոնք շատ չհագեցած ճարպեր էին օգտագործել, օրգանիզմում ավելացել է հորմոնը, որը կարող է առաջ բերել պտղի կորուստ, այն դեպքում, երբ աճի հորմոնների պարունակությունը սաղմերի հյուսվածքներում, ընդհակառակը, նվազել է։ Առնետների մոտ ճարպոտ սննդի ֆոնին նվազել է արական սաղմերի բաժինը, ինչը, մասնագետների կարծիքով, մատնանշում է բջջային սթրեսի մասին հղի առնետների օրգանիզմում։

Այսպիսով, գիտնականները խորհուրդ են տալիս հղի կանանց, մանավանդ նրանց, ովքեր տղա են սպասում, նվազեցնել չհագեցած ճարպաթթուների օգտագործումը։

Բժիշկները նշում են, որ լինոլային թթվի եւ չհագեցած այլ ճարպերի բարձր քանակություն պարունակում են տապակած կարտոֆիլը, մայոնեզը, բուսայուղերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի