ԱՀԿ-ն գերհոգնածությունը եւ խաղամոլությունը հիվանդություններ է ճանաչել

27 մայիսի, 2019  09:43

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հավանություն  է տվել Հիվանդությունների միջազգային որակավորման 11 վարկածների (ՀՄՈ-11) Ժնեւում անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովում։ Փաստաթղթի նոր տարբերակում գերհոգնածությունը եւ խաղամոլությունը համարվում են հիվանդություններ։

Գերհոգնածությունը, որն անվանվում է նաեւ Հուզական այրման ախտանիշ, նկարագրվում է որպես «աշխատանքի հետ կապված ֆիզիկական եւ հոգեկան հյուծում քրոնիկական սթրեսի հետեւանքով»։ Խոսքը հոգնածության եւ ապատիայի վիճակի մասին է քրոնիկական սթրեսի ֆոնին, որոնք հետո վերածվում են հուսահատության, ցինիզմի եւ զզվանքի։

Խաղամոլության պարագայում այն որպես հիվանդություն ախտորոշելու, այլ ոչ թե պարզապես զվարճություն բնորոշելու համար  անհրաժեշտ է գրանցել համակարգչային խաղերի բացասական ազդեցությունը կյանքի ընտանեկան, սոցիալական, կրթական, պրոֆեսիոնալ եւ այլ ոլորտների վրա։ Սովորաբար,  խաղային խանգարումը նկատվում է առնվազն 12 ամսվա ընթացքում։ Խաղամոլությունը ներառվել է ՀՄՈ-ում առաջին անգամ։

Նոր փաստաթղթում հոգեկան խանգարման առանձին ձեւեր են համարվել նաեւ դիսմորֆոֆոբիան (երբ մարդը չափից ավելի է անհանգստանում իր մարմնի աննշան թերության համար) եւ մարմնի ամբողջականության ընկալման խախտման ախտանիշը (երբ առողջ մարդիկ չեն կարողանում իրենց մարմինն ընդունել առանց անդամահատումների կամ խեղումների)։

ԱՀԿ թարմացված փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։

Նշենք, որ Հիվանդությունների միջազգային որակում-11-ը մշակվել է ավելի քան 10 տարի։ Վերջին անգամ ցուցակը թարմացվել էր 1990-ին։ Փաստաթղթում ավելի քան 55 հազար հիվանդություն, ախտահարումներ եւ խանգարումներ կան։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի