• Latest news

5 «սուպերմթերք», որոնք այնքան էլ օգտակար չեն, ինչպես կարծում եք

27 մայիսի, 2019  14:32

Ճիշտ, հավասարակշռված դիետան, իհարկե, օգնում է ամրապնդել առողջությունը, սակայն պետք չէ «ընկել այսպես կոչված «սուպերմթերքների» հետեւից. թեեւ ուտելիքի միջոցով բուժվելու գաղափարը գրավիչ է թվում, իրականում նման մթերքները այդքան օգտակար չեն, ինչպես մեզ թվում է:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի «սուպերմթերք», որոնց օգտակարությունը մենք գերագնահատում ենք:

Դարչին

Դարչինը դարչնի ալդեհիդ է պարունակում, որը համարվում է, որ նպաստում է քաշի նվազմանը եւ կարգավորում է ախորժակը, ինչպես նաեւ նվազեցնում է դիաբետիկների  խոլեստերինի մակարդակը: Դա իսկապես այդպես է, բայց խնդիրը նրանում է, որ այդ եզրակացություններն արվել են  այդ միացության հսկակայական դոզաների կիրառմամբ փորձերի արդյունքներով: Նույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օրական առնվազն 13 գ. դարչին ուտել (մոտ 3 գդալ):շ

Կարմիր գինի

Կարմիր գինին ռեսվերատրոլի ապրունակության շնորհիվ համարվում է ամենաօգտակար ըմպելիքներից մեկը: Այս միացությունը հայտնի է իր հակաօքսիդանտային հատկություններով, որոնց շնորհիվ տեսականորեն պաշտպանում է քաղցկեղից, 2-րտ տեսակի դիաբետից, Ալցհեյմեր հիվանդությունից եւ սրտանոթային հիվանդություններից:

 Թեեւ գիտնականներին հաջողվել է միացությունը բարեհաջող  օգտագործել կենդանիների վրա, մարդկանց պարագայում այն դեռ արդյունավետ չէ:

Ավելին՝ միացության կոնցենտրացիան տարբերվում է՝ կախված գինու տեսակից: Կարմիր գինու շշում մոտ 3 մկգ ռեսվերատրոլ կա, իսկ որպեսզի այն արդյունք տա, հարկավոր է օրական գոնե 0.1 գ օգտագործել (100 000 մկգ):

Դա նշանակում է, որ նշված արդյունքը ստանալու համար օրական մոտ 200 շիշ գին է պետք խմել:

Հապալաս

Հապալասը, ինչպես եւ կարմիր գինին, հարուստ է ռեսվերատրոլով: Սակայն միացության արդյունավետ դոզա ստանալու համար, պետք է օրական մոտ 10 հազար հատապտուղ ուտել: Հապալասում նաեւ անտոցիաններ կան, որոնք օգտակար են սրտի համար (եթե օրական 150-300 հատապտուղ ուտել):

Մուգ շոկոլադ

Հետազոտությունների համաձայն՝  մուգ շոկոլադը թեոբրոմինի պարունակության շնորհիվ նվազեցնում է ճնշումը: Սակայն դոզավորումը  առնվազն 1 գրամ «կաշխատի», ինչը համարժեք է 100 գրամ շոկոլադին եւ ավելի քան 2000 կալորիաներին:

Քրքում

Քրքումը (քրքումինի աղբյուր) ամենահայտնի սուպերմթերքներից է: Այն նվազեցնում է բորբոքման աստիճանը, պայքարում է ինֆեկցիաների դեմ, վնասվածքների հետեւանքների:

Սակայն այս ամենի համար անհրաժեշտ է օրական 30 գ օգտագործել: Բացի այդ քրքումինը չի առանձնանում կենսաբանական հասանելիությամբ, այսինքն աբսորբացվում է օգտագործվածի մոտ 25 տոկոսը: Հետեւաբար իրականում հարկավոր է մոտ 100 գ քրում օգտագործել, իսկ դա շատ, շատ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել