• Latest news

Ինչպես արձակուրդի ժամանակ ավելորդ կիլոգրամներ չհավաքել

27 մայիսի, 2019  15:37

Գիտնականները պարզ միջոց են նշել, թե ինչպես արձակուրդի ժամանակ ավելրոդ կիլոգրամներ չհավաքել: Ջորջիայի համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն՝ ավելորդ քաշի դեմ պայքարի համար բավական է ամեն օր կշռվել:

EurekAlert!-ը հաղորդում է ,որ հետազոտությանը ներգրավվել է 18-65 տարեկան 111 մեծահասակ:

Նրանց առաջ խնդիր է դրվել 2 ամսվա ընթացքում անփոփոխ պահպանել քաշը: Պարզվել է, որ քաշ պահպանել եւ անգամ նիհարել (միջինում 0,8 կգ) կարողացել են նրանք, ովքեր պարբերաբար կշռվել են: Իսկ այն մասնակիցները, որոնք կշեռք չեն ունեցել, հակառակը՝ միջինում 2.2 կգ-ով գիրացել են:

Գիտնականները դա կապում են նրա հետ, որ հաճախակի կշռվելը մարդկանց դրդում է ավելի շատ ժամանակ հատկացնլ սպորտին եւ կարգավորել սննդակարգը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Obesity ամսագրի հունիսյան համարում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել