• Latest news

Բժիշկները հեռացրել են տղամարդու ձեռքի մաշկը, որպեսզի փրկեն նրա մարմինը խժռող մանրէներից (ֆոտո)

27 մայիսի, 2019  13:14

Ուշադրությո՛ւն, նյութում ստորեւ տեղադրված լուսանկարները կարող են տհաճ լինել, եւ խորհուրդ չի տրվում դիտել անչափահասներին

44-ամյա Քրիս Գորդոնը Մինեսոթայից (ԱՄՆ) քիչ մնաց մահանար այն բանից հետո, երբ նրա մոտ քայքայիչ ֆասցիիտ առաջացավ։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, ամեն բան սկսվեց 2015 թվականի մարտին, արմունկի վրայի ոչ մեծ կոշտացումից, որը սկզբում բժիշկը համարեց թեթեւակի բորբոքային գործընթաց։ Բայց մի քանի ժամ հետո Քրիսի վիճակը վատացավ, եւ նա նորից ստիպված էր դիմել բժիշկների օգնությանը։

Ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը Mayo Clinic կլինիկայում հայտնաբերեց քայքայիչ ֆասցիիտ՝ վարակ, որն առաջ է գալիս Streptococcus pyogenes կամ Clostridium perfringens մանրէներից։ Մանրէները տառացիորեն քայքայում են մաշկի եւ ֆասցիայի (միավորող թաղանթներ, որոնք ծածկում են օրգանները, նյարդերը, անոթները) ծածկույթը։

Պացիենտի կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված էին հեռացնել նրա ձեռքի եւ ուսի մաշկի մեծ մասը։ Ավելի ուշ նրանք մաշկի պատվաստում կատարեցին, որպեսզի փակեն առանց մաշկի մնացած ձեռքն ու ուսը։

Երկու շաբաթ Քրիսն անցկացրեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքում եւ վեց շաբաթ շարունակեց ստանալ ստացիոնար բուժում։ Բժիշկների թիմում ներառված էր 10 մարդ՝ գումարած պլաստիկ վիրաբույժների բրիգադը։ Ընդհանուր առմամբ, տղամարդը հիվանդանոցում անցկացրեց 65 օր. հաջորդ 8 ամիսներին նրան վերականգնողական թերապիա էր անհրաժեշտ։

Չնայած այսքան ծանր առողջական խնդրին՝ Քրիսը շատ ժամանակ է հատկացնում սպորտով զբաղվելուն՝ բռնցքամարտ, ջրադահուկներ, ֆուտբոլ։ Բացի այդ, վերջերս նա ստացավ թեքվոնդոյի սեւ գոտի եւ մշտապես մասնակցում է փոխանցավազքերի եւ մարաթոնների։

Նրանց համար, ովքեր նույնպես ցանկանում են առողջ ապրելակերպ վարել, տղամարդը  վարում է մարզումներ առցանց ռեժիմով։ «Եթե ողջ եք, ուրեմն կարող եք առաջ շարժվել եւ անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու շրջապատողներին»,- նշում է Քրիսը։

Ուշադրությո՛ւն։ Ստորեւ ներկայացվող լուսանկարները կարող են տհաճ լինել, եւ խորհուրդ չի տրվում դիտել անչափահասներին

Source: The Daily Mail

Photos: MDWfeauters / Chris Gordon

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է