• Latest news

Միջերկրածովյան դիետան եւ հոգեկան առողջությունը փոխկապակցված են

27 մայիսի, 2019  17:45

Հունական բաց համալսարանի մասնագետները պարզել են, որ միջերկրածովյան դիետան տարեց հասակում բարերար ազդեցություն է ունենում հոգեկան առողջության վրա։

Հետազոտության շրջանակում վերլուծվել են Արեւելյան Ատտիկայի (Հունաստան) տարեց մարդկանց տվյալները։ Նրանց 64 տոկոսը հետեւել է միջերկրածովյան դիետային չափավոր, իսկ 34 տոկոսը՝ բարձր աստիճանի։ Փորձարկվողների մեջ ընկճախտի ախտանշաններ հայտնաբերվել են 25 տոկոսի մոտ, ընդ որում՝ ավելի հաճախ կանանց, քան տղամարդկանց մոտ։

Պարզվել է, որ հոգեկան առողջությունն անմիջական կապ ունի սննդակարգի հետ. ընկճախտի առաջացմանն ամենից քիչ ենթակա են նրանք, ովքեր անշեղորեն հետեւել են միջերկրածովյան դիետային։ Դա հատկապես վերաբերել է նրանց, ովքեր շատ բանջարեղեն եւ նվազագույն չափով ալկոհոլ են օգտագործել։

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սան Ֆրանցիկոյում, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսի շրջանակում։

Ավելացնենք, որ միջերկրածովյան դիետան մասնավորապես բնութագրվում է մրգերի, բանջարեղենի, թեփով ցորենի, ընկույզների, ձիթապտղի ձեթի, ձկների եւ ծովամթերքների օգտագործմամբ։ Ընդ որում՝ ալկոհոլը եւ միսը պետք է հասցվեն նվազագույնի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է