• Latest news

Նոր միացությունը կարող է վերացնել անգամ ամենադիմացկուն մանրէները

30 մայիսի, 2019  21:20

Sheffield University-ի գիտնականները հայտնաբերել են նոր միացություն, որը կօգնի հաղթել սուպերմանրէներին, որոնք կայուն են հակաբիոտիկների մեծ մասի հանդեպ։

Այդ միացությունն արդեն ստուգել են գրամբացասական մանրէների վրա, որոնց դեմ նոր միջոցներ չեն ստեղծվել արդեն 50 տարի։ Այնինչ, այդ պաթոգենները պատկանում են ամենամահաբերների թվին. դրանք առաջ են բերում միզուղիների, արյան վարակներ, թոքաբորբ եւ այլ խնդիրներ։

Գրամբացասական մանրէների բուժման համար սովորաբար կիրառում են կարբեպենեմներ։ Բայց դրանք պաշտպանության վերջին գծի հակաբիոտիկներ են, հատուկ այլընտրանքներ բուժման առումով չկան։ Այնինչ, գրամբացասական մանրէներն ունեն հաստ բջջային պատ, եւ դեղի համար դժվար է ներս թափանցելը։

Մասնագետները ջանացել են այնպես անել, որպեսզի մանրէներն իրենք կուլ տան դեղորայքային գործակալներին։ Նրանց ուշադրությունը գրավել են հակաքաղցկեղային դեղամիջոցները ռուտենիումի (անցումային մետաղ) հիմքի վրա։ Գիտնականները փոխել են հակաքաղցկեղային դեղամիջոցի կառուցվածքը, որպեսզի տեսնեն՝ ունի արդյոք այն հակաբակտերիալ հատկություններ։ Արդյունքում՝ ստացվել է մանրէների, հատկապես գրամբացասականների համար տոքսիկ, եւ մարդու համար ոչ տոքսիկ նյութ, որը ապագայում, գուցե, կարելի կլինի օգտագործել վարակների բուժման համար։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել