• Latest news

Յոգուրտներն ազդում են աղեհամակարգի միկրոֆլորայի վրա. գիտնականներ

31 մայիսի, 2019  09:36

Գիտնականների խումբը Ռուսաստանից Atlas Biomed բիոհոլդինգի գենետիկների հետ միասին պարզել են, թե ինչպես են Bifidobacterium animalis (BB12) տեսակի մանրէների բարձր պարունակությամբ յոգուրտներն ազդում աղեհամակարգի միկրոֆլորայի վրա։

Հետազոտությանը մասնակցել է 150 մարդ, որոնց մոտ ճարպակալում կամ առողջական այլ խնդիրներ չեն եղել։ Օգտագործելով մետագենոմիկայի մեթոդը՝ գիտնականներն ուսումնասիրել են նրանց աղեհամակարգի միկրոֆլորան փորձի սկզբում, ինչպես նաեւ ամենօրյա օգտագործումից հետո մեկ ամիս անց յոգուրտի։

Պարզվել է, որ փորձի վերջում փորձարկվողների մոտ փոքր-ինչ ավելացել է օգտակար միկրոբների, այդ թվում բիֆիդոբակտերիաների մի քանի տեսակների քանակությունը,  ինչպես նաեւ փոխվել է մանրէների նյութափոխանակության բնույթը։

Հատկանշական է, որ յոգուրտները տարբեր կերպ են ազդել կամավորների միկրոֆլորայի վրա. ոմանց մոտ փոփոխությունները եղել են աննշան, մյուսների մոտ՝ ավելի արտահայտված։ Գիտնականները դա կապում են փորձի մասնակիցների սննդակարգի հետ։ Այսպես, միկրոֆլորայի վրա առավել նպաստավոր ազդեցություն ունեցել են նրանք, ովքեր հետեւել են այսպես կոչված «արեւմտյան դիետային», որը բնութագրվում է մսի օգտագործմամբ, այն դեպքում, երբ բանջարեղենի եւ մրգերի օգտագործումը նվազագույնն է։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել