• Latest news

Ո՞ր վարժությունն է հանգեցնում իմպոտենցիայի

31 մայիսի, 2019  22:35

Ջելքինգ վարժությունը, որը գովազդվում էր որպես տնային պայմաններում ֆալոսը մեծացնելու միջոց, ունի շատ բացասական ազդեցություն առողջության վրա: Ուրոլոգները զգուշացնում են, որ իրականում այն կարող է դառնալ առնանդամի կորության պատճառ, ինչպես նաեւ էրեկցիայի դիսֆունկցիայի պատճառ:

Ջելքինգը վերարտադրողական օրգանի մերսում է մեծ մատի եւ ցուցամատի միջոցով, որի ժամանակ անոթների վրա գործադրվում է ճնշում: Մինչդեռ Orlando Health ցանցի ուրոլոգ Ջամին Բրահմբաթը նշում է, որ վարժությունը թողնում է տրավմատիկ ազդեցություն մաշկի վրա՝ արդյունքում հանգեցնելով սպիների ձեւավորմանը: Դա, իր հերթին, կարող է առաջացնել Փեյրոնի հիվանդությունը (էրեկցիայի ժամանակ սեռական օրգանի պաթոլոգիկ կորություն): Դրա հետեւանքով սեռական ակտը կարող է դժվարանալ կամ առհասարակ դառնալ անհնարին:

Ուրոլոգը նախազգուշացնում է, որ սպիների ձեւավորման փուլը կարող է տեւել ընդհուպ մինչեւ 3-6 ամիս, եւ անգամ 1 տարի, իսկ դա նշանակում է, որ սկզբում սեռական օրգանի մաշկի վնասվածքը ակներեւ չի լինի: Այդկերպ առողջության վրա բացասական ազդեցությունն ի հայտ կգա որոշ ժամանակ անց: Այդ առնչությամբ փորձագետը խորհուրդ է տալիս տղամարդկանց, որոնք կիրառում են ջելքինգը, դադարել այդ վարժությունը ցավի դեպքում:

Փորձագետի հետ համակարծիք է Մայամիի համալսարանից ուրոլոգ Փրեմալ Փաթելը: Նրա խոսքով, գործնականում ջելքինգի արդյունավետությունը ֆալոսի մեծացման հարցում չունի գիտական հիմնավորում: Ավելին, վարժությունն ինքնին անվտանգ չէ, իսկ դրա հետեւանքը՝ սեռական օրգանի կորությունը, հղի է լրացուցիչ տրավմաներով:

Ընդ որում՝ Փաթելը նշում է, որ իրենց առնանդամի չափերով հիմնականում մտահոգվում են երիտասարդները, դեռ ավելին, նրանցից ոմանց անգամ չեն ունեցել սեռական փորձ: Զուգընկերուհուն հիասթափեցնելու նրանց վախերի հետեւանքով տղամարդիկ դիմում են ջելքինգի, կամ կատարում են ներարկումներ կասկածելի դեղամիջոցներով, որոնք վաճառվում են Համացանցում: Դրա հետեւանքով առաջանում են տարատեսակ տրավմաներ եւ էրեկտալ դիսֆունկցիա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է