• Latest news

Մանկության բացասական ապրումները բարձրացնում են ատամները հասուն տարիքում կորցնելու ռիսկը

1 հունիսի, 2019  22:15

Մանկության բացասական ապրումները բարձրացնում են ատամները կորցնելու ռիսկը հասուն տարիքում։ Այս մասին են վկայում Միչիգանի համալսարանի գիտնականների հետազոտությունները։

Վերլուծվել են Health and Retirement Study-ի (Առողջության հետազոտություն եւ թոշակի անցում) տվյալները, որոնք վերաբերել են փորձարկվողների մանկությանը, առողջական վիճակին, ֆինանսական բաղադրիչին եւ կրթության մակարդակին։ Պարզվել է, որ նախագծի 50-ից բարձր տարիքի մասնակիցների մոտ 13 տոկոսը կորցրել է բոլոր ատամները։ Կամավորների մոտ 30 տոկոսը տեղեկացրել է ֆինանսական եւ ընտանեկան խնդիրների մասին մանուկ հասակում, 10 տոկոսը՝ ֆիզիկական բռնության մասին։ Եվս 18 տոկոսը խոստովանել է, որ ծխել է պատանի հասակում։ Հարցվողների մոտ կեսն ունեցել է միջնակարգ կրթություն, 20 տոկոսն ապրել է աղքատության մեջ գոնե մեկ անգամ մինչեւ 51 տարեկանը։

Այնպիսի գործոնների հաշվառմամբ, ինչպիսին է դիաբետի կամ թոքերի հիվանդությունների առկայությունը, հայտնաբերվել է կապ մանկական տրավմաների եւ հասուն տարիքում ատամների լրիվ կորստի միջեւ։  Մասնագետ Հենա Լին (Haena Lee) կարծում է, որ մանկական տրավմաները կարող են ազդել ատամների կորստի վրա սոցիալ-հոգեբանական գործոնների միջոցով։ Այսպես, երեխաները, որոնք բախվել են կոշտ վերաբերմունքի, մեծ հավանականությամբ կծխեն կամ ալկոհոլ կօգտագործեն։

Բացի այդ, մանուկ հասակում անցկացրած ձախորդությունները կարող են վատ անդրադառնալ ուսման եւ առաջադիմության վրա, ինչը կարող է բացասաբար ազդել կարիերայի վրա եւ թույլ չտալ հետագայում վճարել ատամնաբույժի թանկ արժեցող ծառայությունների դիմաց։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Community Dentistry and Oral Epidemiology ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է