• Latest news

Տարվա տաք եղանակին ակտիվանում են աղիքային վարակիչ հիվանդությունները

3 հունիսի, 2019  17:59

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար: Այդ մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Սննդամթերքը բարենպաստ պայմաններում դառնում է սննդային միջավայր մանրէների աճման և բազմացման համար: Ամռանը լավ չլվացած մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը և ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման պատճառ:

Երեխաներն առավել հաճախ են հիվանդանում աղիքային վարակիչ հիվանդություններով (70%-ն արձանագրվում է մինչև 6 տարեկանների շրջանում), ծերերը, քրոնիկական հիվանդություններով տառապող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

*մրգերն և բանջարեղենը նախքան օգտագործելը լավ լվանալ հոսող ջրով,
սննդամթերքը պահել փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու նպատակով,

*շուտ փչացող սննդամթերքը պահել սառնարանում,

*խուսափել գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում, *չօգտագործել կասկածելի ջուր, եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ: Այն օգտագործել միայն եռացնելուց հետո կամ խմել շշալցված ջուր,

*աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի,

*ծորակի ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,

*ձեռքերը լվանալ ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո,
*չլողալ լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ վերջիններս կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել